Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասաճյուղի հարգելի ուսանողներ՝ ովքեր ունեն կիսամյակային պարտքեր մասնագիտական և հոմանիտար առարկաներից՝  ներքոհիշյալ ժամանակացույցով ներկայանան վերաքննության՝  👇 

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված՝ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2024-2025թթ ուսումնական տարվա բակալավրի կրթական աստիճանի ընդունելության՝ վճարովի և անվճար տեղերի արդյունքները












 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2024-2025 ուստարվա դիմորդները  ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման համար կարող են դիմել թիվ 408 սենյակ 2024 թվականի հուլիսի 9-ին, ժամը` 10:00-16:00-ն:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ.

1.
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում վճարովի համակարգ ընդունված

 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով 2024/2025թ․ ուսումնական տարվա ներբուհական քննությունների արդյունքները ըստ մասնագիտությունների։

. Գրաֆիկա



. Գեղանկարչություն



.Դիզայն


.Դեկորատիվ կիրառական արվեստ



. Հագուստի մոդելավորում


. Քանդակագործություն








ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույց


 



2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

√ ԴԻՄՈՒՄ (
անցնել հղումով՝ դիմումի ձև )

√  ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

√  3x4 ՉԱՓԻ 4 ԼՈՒՍԱՆԿԱՐ

√ ԱՆՁՆԱԳՐԻ ՊԱՏՃԵՆ

√ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԿԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

√ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՊԱՏՃԵՆ՝ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

√ ԴԻՊԼՈՄԻ ՊԱՏՃԵՆ

√  ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՊԱՏՃԵՆ

√  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ 1 000 ՀՀ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ (ՀԳՊԱ հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ ՀՎՀՀ - 01505555 «ԱյԴի Բանկ» Հ/Հ՝ 11802101663900) գումարի փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել դիմորդի անունը և ազգանունը, նպատակը՝ ընդունելության քննությունների վճար, մասնագիտությունը


1. 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՄԱՐ (ԱՆՎՃԱՐ) ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 7-Ը ՆԵՐԱՌՅԱԼ

2. 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՄԱՐ (ՎՃԱՐՈՎԻ) ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏ





ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Հակոբյանի հոդված-անդրադարձը ՀԳՊԱ ԳՄ-ի գրաֆիկա, գեղանկար, քանդակ բաժինների ուսանողների //Մեկական աշխատանքներ// խորագրով ցուցահանդեսին:

 

📌 ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2023-2024 ուստարվա գարնանային քննաշրջանի ստուգարքների և քննությունների ժամանակացույց:































 


🔻Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով
2024-2025 ուսումնական տարվա ներբուհական ընդունելության քննությունների առաջադրանքները և գնահատման չափանիշները


 ԳՅՈՒՄՐԻ․ ԳԻԾ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔ


Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր այն եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Գյումրու վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել և

 

Մայիսի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։


«Տարածական ժամանակ»

Ժամացույցի օգտագործումը սկիզբ է առել դեռևս հին ժամանակներից, երբ մարդիկ տարբեր իրերի միջոցով փորձում էին չափել ժամանակը։ Օրինակ՝ Եգիպտոսում օգտագործում էին կոթողներ՝ Արեգակին հետևելու համար, Իրանում օգտագործում էին ջրի, նաև կրակի ժամացույցը։ 14-րդ դարում արդեն ի հայտ եկավ մեխանիկական ժամացույցը, որը դարձավ ստանդարտ ձեռքի գործիք ժամանակի չափման համար։ 18-րդ դարում հասարակությունը սկսեց օգտագործել գրպանի մեխանիկական ժամացույցը։ Հայելիների օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա. 3-րդ հազարամյակին։ Հայելիները հիմնականում օգտագործում էին հեռանկարը, պատկերի արտացոլումը տարածական ձևով արտահայտելու նպատակով։ Թե՛ ժամացույցների, թե՛ հայելիների տեսակները առաջացել են դեկորատիվ կիրառական արվեստի մտքի թռիչքի շնորհիվ։ Վերջինս որպես արվեստի առանձին ճյուղ՝ զարգացել և ձևավորվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարից սկսած։
Իսկ ի՞նչ ենք հասկանում ասելով «Տարածական ժամանակ» կամ ինչպե՞ս ենք պատկերացնում տարածությունը ժամանակի մեջ։ Այս հարցերի պատասխանները կգտնենք ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում վերջերս բացված ցուցահանդեսի միջոցով։
Գույն, միտք, պատկեր, զգացողություն, մետաղ, նյութ… Այս ամենի շնորհիվ ստեղծվում են աշխատանքներ, որոնք կարող են տպավորիչ լինել։ Միտքը մետաղի հետ համադրելով՝ բուհի Դեկորատիվ կիրառական արվեստ բաժնի առաջին կուրսի ուսանողները ստեղծել են արվեստի հետաքրքիր գործեր։ Քայլելով ցուցասրահում՝ անընդհատ հանդիպում ենք ժամացույցների ու հայելիների, որոնք արդեն իսկ հուշում են ցուցահանդեսի խորագրի բացատրությունը։ «Տարածական ժամանակ» հասկացությունը բացատրվում է հայելու միջոցով, որն արտացոլում է տեսարանը, իսկ ժամանակը՝ ժամացույցների, որոնք ևս արտացոլվում են հայելու մեջ՝ կրճատելով և կամ թե երկարացնելով ժամանակը։
Ցուցահանդեսն ամփոփում է ուսանողների կողմից ստեղծված տարբեր ոճային ստեղծագործություններ։ Միակ կարևոր-հանգուցային կետը տարածական ժամանակն է։
Մինչև ցուցասրահ մտնելը՝ կհանդիպենք տիպիկ նախնադարյան ոճով ժամացույցի՝ փայտի և մետաղի համադրությամբ․ այն ստեղծվել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկի՝ Մարի Հակոբյանի կողմից։ «Նախնադարյան» ժամացույցն ունի բումերանգի իմաստ։ Ըստ Մարիի՝ ժամանակը մեզ է վերադարձնում մեր լավ ու վատ գործերը բումերանգի ձևով։ Բումերանգը փայտե թերթիկ է․ որոշ տեսակներ ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և նպաստել վերադառնալու մեկնարկի վայրը: Երբ զուգահեռներ ես տանում ժամանակի և բումերանգի միջև, նրանք հիշեցնում են նույն բանը․ «Անցյալը կատարյալ իշխանություն ունի ժամանակի վրա»,-իր աշխատանքի բացատրագրում նշում է Մ․ Հակոբյանը։ Ժամացույցի կողքին կախված է փայտե տախտակ՝ նախատեսված գինու շշեր կախելու համար։ Տախտակները, փորագրված հայկական զարդանախշերով, ամրացված են իրար և հաստ թելերով պահում են շշերը։
Փոքր-ինչ առաջ անցնելով՝ կարող ենք տեսնել մյուս մասնակցի՝ Մարիա Ամիրխանյանի գործերը՝ դեկորատիվ լուսամփոփ-ժամացույց՝ հայելային ձևով, այնուհետև մյուս դեկորատիվ աշխատանքները, որոնցից մեկում ուսանողուհին ցույց է տվել ժամանակը՝ Արեգակի պտույտի ձևով։ Մետաղական շրջանակների և հորիզոնականների վրա ամրացված են մետաղյա շրջանակներ, որոնք խորհրդանշում են մոլորակները, իսկ կենտրոնում արևն է։ Եթե մոլորակների բնական պտույտը Արեգակի շուրջն է, ապա Մարիայի աշխատանքում Արեգակն է պտտվում մոլորակների շուրջը՝ ինքնատիպ մեխանիկայի միջոցով։ «Գործիս կենտրոնում գտնվող պտտական պարույրը խորհրդանշում է Արեգակը։ Ճիշտ է՝ սովորաբար մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, բայց իմ գործում Արեգակն է պտտվողը։ Կողքի ալյումինե կիսագնդերը խորհրդանշում են մոլորակները։ Ուղեծրի ներսում է գտնվում նաև Լուսինը, որը պարուրում է պտտվող Արեգակը»,-իր՝ Մարիայի բացատրագրից է։
Ցուցասրահում շրջելով՝ կհանդիպենք այլ ուսանողների կողմից ստեղծված ժամացույցների ևս։ Անի Պետրոսյանի՝ ինտերիերի դեկորատիվ լուծումը փայտի և գունավոր մետաղի համադրությամբ, և ժամացույցը, որտեղ օգտագործված է մետաղ և ապակի։ Այնուհետև Կարլեն Շահբազյանի՝ փայտի և գունավոր մետաղի համադրությամբ կախիչն է, ապա՝ Ենոք Տոնոյանի մետաղական ժամացույցը։
Վեներա Խալաթյանի ստեղծած ժամացույցը առանձնանում է իր ինքնատիպությամբ․ ունի երկարությամբ ձգված ուղղանկյան տեսք, և հեղինակը այն մեկնաբանում է հետևյալ կերպ՝ «Գունավոր ապակիները խորհրդանշում են կյանքի գույները, թափանցիկ ապակիները՝ պարզությունն ու մաքրությունը, սև մետաղները կյանքի խոչընդոտներն են, որոնք հատվում են գունավոր ապակիների հետ»։ Մյուս ժամացույցը, որը կրկին Վեներայինն է, դեկորատիվ պատի ժամացույցն է։ Այն ստացվել է երկու շրջանների հատումից։
Աիդա Հովհաննիսյանն իր ժամացույցի մասին ասում է․ «Յուրաքանչյուր մարդ ունի սեփական տարածական ժամանակը, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կառավարում իր ժամանակը, երբեմն առաջ ընկնելով սուզվում է ժամանակի մեջ»։ Աիդայի ժամացույցի կենտրոնում եռանկյունն է, ապա, թվերի փոխարեն, ծովի ալիքներ ու նավակ։ Այսինքն՝ ցույց է տալիս և՛ ժամանակը, և՛ սուզվելը։ Ապա ավելացնում է, որ մետաղյա ժամացույցը միշտ չէ, որ ալեկոծվում է։
Բացի ներկայացված աշխատանքներից՝ ժամացույցների հետ կողք կողքի ցուցադրված են նաև դեկորատիվ հայելիներ, լուսամփոփներ՝ ստեղծված բուհի Դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողներ Ենոք Տոնոյանի, Աիդա Հովհաննիսյանի և Լուսինե Անտոնյանի կողմից։ Հայելիների միջոցով նրանք ցույց են տվել ժամանակը, տարածությունը հայելու մեջ՝ կրճատելով կամ երկարացնելով այն։
Ցուցահանդեսի կարևոր նախապայմաններից մեկը ուսանողների՝ գունավոր մետաղներով աշխատելը և դրանք մշակելն է, երևույթ, որը եզակի է տարածաշրջանում, այդպես նաև՝ Գյումրու դարբնության ավանդույթների շարունակումը։
Կարինե Հակոբյան




Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի
✔️ Ապրիլի 19-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում հյուրընկալել էինք Հայաստանում FABLAB ARMENIA լաբորատորիաների հիմնադիր Ժակլին Կարաասլանյանին, FABLAB DILIJAN -ի համակարգողներ Բաբկեն Չուգասյանին և Անուշ Արշակյանին։