Սույն թվականի սեպտեմբերի 24- ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ էին այցելել Կաթոլիկե եկեղեցու Տիրամայր Հայաստան Տաշիր կենտրոնի ներկայացուցիչներ
Սույն թվականի սեպտեմբերի 18 – ին Երվանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ << Ամառային պլեներ >> խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը իրենց ողջույնի խոսքերով հանդես եկան ` տնօրեն Հ. Ղուկասյանը, հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Ա. Մարգարյանը և գեղանկարչության ամբիոնի վարիչ Գ. Մանուկյանը: Պլեների այդ օրերին աշխատանքները ղեկավարել են ` Ե. Մերոյանը , Ս. Պողոսյանը և Տ.Հարթենյանը: Ցուցահանդեսին ներկայացված էին հագուստի մոդելավորման և գեղանկարի բաժնի տարբեր կուրսերի ուսանողների աշխատանքները: Ներկայացված գործերը կատարված էին տարբեր նկարչական տեխնիկաներով ` ջրաներկ, յուղաներկ:
Անդրադառնալով ստեղծագործություններին կարելի է նշել, որ ուսանողները միանշանակ ձգտել են ցույց տալ իրենց սերը բնության հանդեպ: Ներկայացված աշխատանքները էտյուտներ էին և յուրաքանչյուրի մեջ էլ կենդանություն կար դրված:Նայելով աշխատանքներին կարելի է ասել, որ բնությունը ամենալավ օգնականն է մարդու մեջ բարի զգացմունքներ արթնացնելու համար: Գունային նուրբ զգացողություններով լեցուն աշխատանքները դիտողի մոտ արթնացնում են քնարական տրամադրություն:Նկարները դիտողի հետ խոսում են շատ մատչելի լեզվով ինչը գալիս է ուսանողների կատարած աշխատանքների պարզությունից: Պարզ են քանի որ աշխատանքները կատարված են զգայական ոչ թե պրակտիկ սկզբունքով: Այսինքն այդ գործերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսանողները պատկերել են այն ինչ զգացել են բնությունից, ինչ թելադրել է իրենց բնությունը այլ ոչ թե այնպիսին ինչպիսին որ կա հենց ինքը բնությունը: Այն մոտեցումը, որ նկարիչների նկարելու շարժիչ ուժը թաքնված է յուրաքանչյուրի ենթագիտակցության մեջ, անխոս միավորում է նկարչին բնության հետ: Քանի որ հենց ինքը բնությունը ստեղծագործող է: Պլեները իր բնույթով ծրագրային նախաձեռնություն է պրակտիկա ուսանողների համար, որը ակադեմիայում արդեն մի քանի տարի իրականացվում է և այն բազմակողմանի և հետևողական մշակման ու զարգացման կարիք ունի: Պլեների ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը այն է, որ չի եղել այնպիսի գաղափարախոսություն, որ նկարել այնպես ինչպես ասվում է: Այդ պատճառով բոլոր նկարները միայն ուսանողների կողմից ինքնաուսուցման զարգացման յուրովի ուղի փնտրած և ինչ - որ չափով գտած, պարզ ներկայացված աշխատանքներ են:



հեղինակ՝ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստի պատմության և տեսության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գեղամ Ալեքսանյան.