Գրաֆիկա (
021301.02.6)


Գրաֆիկա մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ
«Գծանկար», «Գունանկար» եւ «Կոմպոզիցիա» առարկաներից:





1. «Գծանկար»

 Առաջադրանք. Մերկ ֆիգուր - բնորդից Անհրաժեշտ նյութերը. մատիտ, A2 չափի թուղթ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում Գնահատման չափանիշները. 
ա) բնորդի ֆիգուրի տեղադրումը թղթի վրա 0-4 միավոր 
բ) համաչափությունների պահպանումը 0-4 միավոր 
գ) անատոմիական կառուցվածքի պահպանումը 0-4 միավոր 
դ) տոնի միջոցով ծավալների արտահայտվածությունը 0-4 միավոր 
ե) բնորդի և միջավայրի ամբողջականությունը 0-4 միավոր

 2. «Գունանկար»
Առաջադրանք. Դիմանկար բնորդից Անհրաժեշտ նյութերը. A3 չափի թուղթ կամ 40x50 չափի կտավ, ջրային ներկեր կամ յուղաներկ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում Գնահատման չափանիշները. 
ա) բնորդի տեղադրումը թղթի վրա 0-4 միավոր 
բ) համաչափությունների ու անատոմիական կառուցվածքի պահպանումը 0-4 միավոր 
գ) կերպարի և միջավայրի գունային խնդիրների ներդաշնակությունը 0-4 միավոր 
դ) գունային ամբողջականությունը 0-4 միավոր 
ե) բնորդի կերպարի բացահայտումը 0-4 միավոր 

3. «Կոմպոզիցիա» 
Առաջադրանք. Գրքի նկարազարդման էսքիզ՝ տրված թեմայով (գույնով) Անհրաժեշտ նյութերը. ջրային ներկեր (ըստ ցանկության), A2 չափի թուղթ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում Գնահատման չափանիշները. 
ա) թեմատիկ առաջադրանքի՝ հորինվածքի համապատասխանությունը տրված թեմային 0-4 միավոր 
բ) կոմպոզիցիոն դրվագի համապատասխանությունը թեմային 0-4 միավոր 
գ) կոմպոզիցիայի գունային միջավայրի կազմակերպվածությունը 0-4 միավոր 
դ) կերպարային համապատասխանությունը բովանդակությանը 0-4 միավոր 
ե) կերպարի և միջավայրի համապատասխանությունը թեմային 0-4 միավոր