Գիրք ստանալը միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, ցանկացած իրավիճակում, սակայն երբ այն ստանում ես որպես պարգևատրում հաճույքն ու ոգևորությունը դառնում է կրկնապատիկ: Այսօր՝ (Дом Русской книги)>> <<Ռուսական գրքերի տուն>> կազմակերպությունը` Արմինե Հայրապետյանի և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հումանիտար առարկաների ամբիոնը՝ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին մի իրադարձություն, որը, թերևս, ինքնատիպ էր իր բնույթով՝ ռեֆերատների մրցույթ/ցուցադրություն: Սկզբնապես հակասական թվացող իրավիճակ, ռեֆերատ որն ինքնին ենթադրում է տեքստային, ձևաչափային և գիտակարգային մի բան, և ցուցադրություն, որն ավելի շուտ բնորոշ է ստեղծագործական երևույթին: Ռեֆերատներն իրականում ստեղծվել էին 2014-2015 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում (Արաքս Մարգարյանի հանձնարարությամբ և ղեկավարմամբ) գրաֆիկա և գեղանկար բաժինների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների կողմից: Ու քանի որ ռեֆերատների հեղինակները արվեստագետներ էին, արդեն ենթադրում էր ստեղծագործական մոտեցում: Եվ իրոք, ուսանողները դասաժամերի ընթացքում իրենց հետաքրքրող բազմազան և ընդգրկուն թեմաները (Եգիպտոսի, Հին Հունաստանի արվեստներ, Վերածնունդ, նախնադարյան արվեստ, հայ մանրանկարչություն և այլն) ներկայացրել էին միանգամայն տարբեր, յուրովի, ինքնատիպ և ամենակարևորն է արվեստային մոտեցմամբ: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է դիտել արդեն որպես լիարժեք արվեստի գործ, գրաֆիկական արվեստի, գրքարվեստի համատեքստում: Նախաձեռնությունն արդեն կարևոր էր նրանով, որ առաջին հերթին կոտրվեց ռեֆերատների հանդեպ եղած չոր, զուտ գիտական, ինչ-որ տեղ անհրապույր <<պարտադրանք>> լինելու գաղափարը: Իսկ արդեն ցուցադրվելով հանրային, գրքային միջավայրում ռեֆերատները դուրս եկան դասապրոցեսի շրջանակներից: Մյուս կողմից էլ` մասնակից-ուսանողների համար ստեղծվեց մրցակցային իրավիճակ, քանի որ լավագույն երեք աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին հատկապես արվեստագետի համար ցանկալի մրցանակներով՝ գրքերով (առաջին մրցանակին արժանացավ Գոհար Սաֆարյանը/ գրաֆիկայի բաժին, 4-րդ կուրս/, երկրորդ տեղ՝ Զեմֆիրա Հակոբյանը /գեղանկարի բաժին, 3-րդ կուրս/ և երրորդ մրցանակ՝Մարո Սահակյան /գրաֆիկա, 3-րդ կուրս/: 












հեղինակ, արվեստաբան` Գայանե Պապիկյան
նկ.Ա.Հովհաննիսյան
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի արվեստաբանության ամբիոնը և <<Ռուսական գրքի տուն (Дом Русской книги)>> կազմակերպությունը հրավիրում են մասնակցելու 2014-2015 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում ստեղծված ուսանողական ռեֆերատների մրցույթին, որի ընթացքում ներկայացվելու ու պարգևատրվելու են լավագույն ռեֆերատները: Նախապատվությունը տրվելու է ստեղծագործական ու գեղագիտական առավել հետաքրքիր լուծումներով աշխատանքներին:





Կազմակերպիչ ՝
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղ





Հովանավոր, աջակից ՝

<<Ռուսական գրքի տուն (Дом Русскoй книги)>>


Շարունակվում է <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող <<Դոմիկ.Գյումրի քաղաք>>արվեստային նախագիծը:


2015 թվականին Գյումրիի քաղաքապետարանի կողմից հայտարարած <<Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք>> ծրագրի խորհրդանիշի ստեղծման մրցույթին հաղթել է` ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի դասախոս Սարգիս Հովհաննիսյանը:

ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի դասախոս
Սարգիս Հովհաննիսյան