ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ


ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կատարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ բաժիններում՝
1. Գեղանկարչություն
2. Գրաֆիկա
5. Դեկորատիվ կիրառական արվեստ
6. Քանդակագործություն
7. Արվեստաբանություն։

Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝
www.dimord.am կայքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը:
Ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի
www.dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև` 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։

Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500-ական դրամ յուրաքանչյուր քննության համար) պետք է մուծեն ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հաշվեհամարին։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ

Հաշվեհամար՝ 11802101663900 /ԱյԴԻ Բանկ / ՓԲԸ
ՀՀ, ք.Գյումրի,Անկախության 1
ՀՎՀՀ 01505555

Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.
• դիմորդի անունը և ազգանունը,
• մասնագիտությունը,
• նպատակը՝ ընդունելության քննությունների վճար,

Մանրամասների համար դիմել ՀԳՊԱ ԳՄ-ի վարչակազմ:
Հեռ.՝ 0312-5 65 56։
Դիմում-հայտերի լրացման համար կարող եք այցելել ՀԳՊԱ ԳՄ Ուսումնական մաս: