Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում հուլիսի 22-ին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը: Դիպլոմները հանձնեցի՝ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը և մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Ա.Անանյանը: Դիպլոմների հանձնման ընթացքում տնօրինությունը ջերմ խոսքերով ողջունեց և ինքնուրույն կյանքի անխափան ուղի մաղթեց ակադեմիայի արդեն նախկին ուսանողներին, որոնք էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գյումրիի մասնաճյուղի տնօրինությանն ու ողջ անձնակազմին ուսանողական ջերմ տարիների և բարձրակարգ կրթության համար:






Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի հուշամեդալների էսքիզների մրցույթ: Ստորև ներկայացված ենք պայմանները և ժամկետները: Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին, աշխատանքային օրերին, ժամը ՝ 09.00-18.00-ն հետևյալ հեռախոսահամարներով՝ 0312 2 22 45, 0312 2 22 46

Հարգելի ԵԳՊԱ ուսանողներ մասնակցեք նաև դուք.


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
      Հ.Շիրազի  հուշամեդալ
      Նկարագիրը.
      Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև, որի տրամագիծը 55,0 մմ  է, հաստությունը՝ 4,0 մմ։
      Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու է Շիրազի դիմանկարը՝ ՙՇիրազ՚ գրառությամբ։
      Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚ գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
      Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ փոխարինող այլ նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
      Հուշամեդալը տեղադրվելու է  100 մմ × 100 մմ  արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
     Շիրազի կենսագրությունը առանձին գրքույկի տեսքով։
     Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների  ամփոփումը՝  օգոստոսի  15-ին: 
     Լավագույն  Էսքիզի հեղինակը կպարգևատրվի դրամական մրցանակով  40.000  ՀՀ դրամ  արժողությամբ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
      Ավ.Իսահակյանի  հուշամեդալ
      Նկարագիրը.
      Հուշամեդալը նախատեսվում է շրջանաձև, որի տրամագիծը 55,0 մմ  է, հաստությունը՝ 4,0 մմ։
      Հուշամեդալի դիմերեսին պատկերվելու է Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ ՙԱվ.Իսահակյան՚ գրառությամբ։
      Դարձերեսին՝ ՙԳյումրու քաղաքապետ՚ գրառություն և Գյումրու սիմվոլներից մեկի կամ մի քանիսի պատկերներ։
      Նյութը նախատեսվում է բրոնզ, կամ փոխարինող այլ նյութ՝ արտաքինից ոսկեզօծ։
      Հուշամեդալը տեղադրվելու է  100 մմ × 100 մմ  արտաքին չափերով, թավշյա կտորից ներդիրով փայտյա տուփի մեջ, որի վրա պատկերվելու է Գյումրու Զինանշանը։
      Ավ.Իսահակյանի կենսագրությունը առանձին գրքույկի տեսքով։
     Էսքիզների ներկայացման ժամկետ է սահմանվում հունիսի 9-ից օգոստոսի 10-ը: Արդյունքների  ամփոփումը՝  օգոստոսի  15-ին: 

     Լավագույն  Էսքիզի հեղինակը կպարգևատրվի դրամական մրցանակով  40.000  ՀՀ դրամ  արժողությամբ:

աղբյուրը ՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք , վեբ.հասցեն՝ http://www.gyumricity.am/index.php/hy/information-center/announcements/560-10072015


Անուշ Սարոյան
"Սփռվող ծաղիկներ"
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի, հագուստի մոդելավորման բաժնի, մագիստրատուրայի, 2015 թվականի դիպլոմային աշխատանքը:




































ԵԳՊԱ մայր բուհի և Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները օրերս  ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուս.խորհրդի նախագահ Ֆլորա Նախշքարյանի ուղեկցությամբ այցելել էին  Գյումրու մասնաճյուղ: Նարանք եղան ԵԳՊԱ Գյումրու մասնաշենք, շրջեցին Գյումրիում: Ֆլորա Նախշքարյանի խոսքերով նրանք շատ տպավորված էին և գնահետցին  ջերմ վերաբերմունքը իրենց նկատմամբ, և նա ասաց, որ նման այցելությունները կլինեն հաճախակի :


Տաթեվ Հարթենյանի անհատական ցուցահանդեսը «Ալբեր և Թովէ Բոյաջեան» ցուցասրահում։

Տաթև Հարթենյանի գեղարվեստական արտահայտության հիմնական եղանակը վերացարկումն է, երբ հայացքը իրերի մեջ որոնում է այնպիսի երևույթներ, որոնք սովորական աչքի համար ոչ միայն աննկատ, նաև անսովոր են: Առարկայական աշխարհի հիմքը կազմող երկրաչափական ձևերը, որ այնքան առօրեական են, և թվում է գաղափարական, էլ չասած զգացական վիճակների աղբյուր դժվար թե լինեն, սակայն եթե կա արվեստագետի երևակայություն, ամենապարզ իրն անգամ կարող է գեղագիտական արժեք ստանալ, որոնց օրինակները արվեստում բազում են անշուշտ: Այս պարագայում սակայն հետաքրքրականը ոչ այնքան իրի, դրա ֆորմաների այսպես ասած գեղագիտացումն է, այլ այն երևակայությունը, որ կարող է առաջացնել օրինակ մի քառակուսի իր, կամ մի շրջանագիծ:
  նյութը ամբողջությամբ  Yafa.am կայքում


           Մեծ Եղեռնը գերմանացի բժիշկ և լուսանկարիչ
Արմին Վեգների աչքերով 


Սույն թվականի ապրիլի 20-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ <<Հիշում և պահանջում եմ >> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որը կազմակերպել էր կերպարվեստի պատմության ու տեսության ամբիոնի վարիչ , դոցենտ Արաքս Մարգարյանը: Միջոցառումը ներառում էր ցուցահանդես և դասախոսությունների շարք, որոնցում խոսվում էր ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջման, այլև մշակութային արժեքների ոչնչացման մասին:

 շարունակությունը այստեղ՝  <<Հին ու նոր 1555>> կայքում 


Հայկական գորգի յուրացումը

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ապրիլի 20-ին արվեստաբանության ամբիոնի կողմից մեկնարկվեց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը կրում էր «Հիշում եմ և պահանջում» խորագիրը: Մեկնարկը տրվեց ցուցահանդես-դասախոսութամբ: Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունները ֆորմալ և բովանդակային առումով հղում էին միջոցառման խորագրին. դիտողին արվեստի լեզվով ներկայացնելով հիշեցում և պահանջ:

 շարունակությունը այստեղ՝  <<Հին ու նոր 1555>> կայքում 


Եղեռնազարկ հայ գրողները


Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կայացավ <<Հիշում եմ և պահանջում >> խորագիրը կրող ցուցահանդեսը, որին հաջորդեց նշված հաստատությունում դասավանդող դասախոսների պատրաստած` թեմային առնչվող դասախոսությունների շարքը: Անդրադառնանք հայոց լեզվի և գրականության դասախոս Լիաննա Ավագյանի ներկայացրած զեկույցին` <<Եղեռնազարկ հայ գրողներ>> թեմայով:

 շարունակությունը այստեղ՝  <<Հին ու նոր 1555>> կայքում 



Արշիլ Գորկի


Ապրիլի 20-28-ը ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կողմից կազմակերպվել էր ցուցահանդես և դասախոսությունների շարք` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին (Նախաձեռնության համադրողներ` ամբիոնի վարիչ` դոցենտ Արաքս Մարգարյան, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյան): Ապրիլի 21-ին կայացավ նույն բուհի դասախոս Գայանե Պապիկյանի դասախոսությունը, որը վերնագրված էր <<Արշիլ Գորկին՝ Մեծ Եղեռնի ականատեսը>>: Զեկույցում շոշափվում էր Եղեռնի հետ Արշիլ Գորկու առնչություններըը: Այն հիմնված էր վերջին ուսումնասիրությունների` մասնավորապես ԵԳՊԱ դասախոս, դոցենտ Աննա Գալստյանի ՝ Գորկու մասին թեկնածուական դիսերտացիայի վրա: Կատարված էր բավականին ծավալուն և բարդ աշխատանք, կային մեջբերումներ տարբեր արվեստաբանների և քննադատների կարծիքներից:


 շարունակությունը այստեղ՝  <<Հին ու նոր 1555>> կայքում 
հոկտեմբեր 2014թ.

2014 թվականի հոկտեմբերի 15–ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկա և գեղանկար բաժինների ուսանողների պրակտիկայի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցադրությունը: Պրակտիկան տեղի էր ունեցել հունիս ամսին Դիլիջան քաղաքում և Գյումրիում, որի ժամանակ ուսանողների հետ են եղել նաև դասախոսներ Ս.Պողոսյանը և Ես. Մեյրոյանը, որոնք ուսանողներին ուղղորդել են իրենց խորհուրդներով:


Հեղինակ՝  կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Գեղամ Ալեքսանյան

նյութը ամբողջությամբ այստեղ՝ http://www.yafa.am/?p=14061

Մագիստրոսի ընդունելության ընթացակարգը

Սույն ընթացակարգի համար հիմք է հանդիսանում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի 4–րդ մասը, 8–րդ հոդվածի 4–րդ մասի 1–ին կետը և ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. դեկտեմμերի 6–ի« Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին»թիվ 1193հրամանը:
1. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, մասնագիտական գործնական, նորարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու, և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:
2. Մագիստրատուրայի ընդունելության տեղերի բաշխումը և ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
ԵԳՊԱ–ի մագիստրատուրայի տեղերը և ընդունելության ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
ԵԳՊԱ–ի բոլոր մասնագիտությունների մագիստրական ծրագրով ուսուցումը կազմակերպվում է առկա ձևով:
Ակադեմիան զանգվածային լրատվության միջոցով հայտարարություն է տալիս ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:
Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար ակադեմիայի ռեկտորի հրամանով և նախագահությամբ ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնագիտական գծով պրոռեկտորը, դեկանները, ուսումնական մասի վարիչը, որոշ ամբիոնների վարիչներ: Ռեկտորի հրամանով ստեղծվում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնական ստորաբա-ժանման պատասխանատու աշխատողները, դեկանները, ամբիոնի վարիչները: Մրցութային հանձնաժողովը հանգամանորեն ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների գործերը, գնահատականները, պահանջված այլ փաստաթղթերը և դրանց հիման վրա կարծիք ներկայացնում ընդունող հանձնաժողովին:
Ընդունող հանձնաժողովը մրցութային հանձնաժողովի կարծիքը հիմք ընդունելով, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամμ, իրականացնում է մրցույթ: Ռեկտորը ընդունող հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա, եթե առարկություն չունի, հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունվածներին:
ՀՀ բուհերում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի 8–րդ կետի պահանջներին համապատասխան ակադեմիայում մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով, կցելով հետևյալ փաստաթղթերը.
1)      բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճեները,
2)      ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի),
3)      հրատարակված կամ հրատարակության ներկայացրած գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):
Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
1–ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ուսուցման տեղերի: 1–ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 5–ից մինչև հունիսի 15–ը, որին կարող են մասնակցել միայն բակալավրի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 4–ը:
2–րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմμերի 1–ը, ըստ կրթության ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1)      նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.
2)      մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
3)      տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
4)      ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ակադեմիան մրցույթով անցած դիմորդների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին:

լրացուցիչ հարցերի համար զանգահարել 0312-5-56-65 , կամ այցելեք ք.Գյումրի,Անկախության հրապարակ 1 շենք, 3-րդ հարկ, ուսումնական մաս՝  411 դուռ :

Երևանի մայր ԲՈւՀ   http://www.yafa.am/?p=8314

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ


ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կիրառում է փորձնական բլոգ: Թերությունների, լրացումների , առաջարկությունների համար գրեք մեզ հետևյալ հասցեով egpagm1@gmail.com , ձեր դիտողություններն ու առաջարկությունները հաշվի կառնվեն:
   Նախապես շնորհակալություն.
   Հարգանքներով ԵԳՊԱ Գ/մ