Կ Ա Ր Գ
2020-2021ուստարի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող II-IV կուրսերի ուսանողները.
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին
4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին
5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին
8) Քառօրյա պատերազմի մասնակիցներին
9) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին
10) երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ
11) սիրիահայ ուսանողներին
12) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն
Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից
🔻Դիմումները և փաստաթղթերը ներկայացնել ուսումնական մաս մինչև 2020թ. սեպտեմբերի 15-ը
Ըստ կարգավիճակի դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝
· դիմում ռեկտորի անունով,
· առաջադիմության թերթիկ,
· ծննդյան վկայականի պատճենը
· առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,
· հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,
· պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,
· որդեգրման վկայականի պատճենը,
· խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,
· ամուսնալուծության վկայականի պատճենը,
· միայնակ մոր վկայականի պատճենը,
· ծնողի մահվան վկայականի պատճենը,
· դատարանի վճռի պատճենը:
🔺Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի լուսապատճենները ուղարկել ananyan.nara58@mail.ru էլեկտրոնային հասցեին։