ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի սիրելի ուսանողներ, դասախոսներ, ծնողներ,
       
2015 թ-ի օգոստոսի 31-ին ժամը 12:00-ին,
Այսօրվանից ` 27.08.2015թ. , Շիրակի մարզի Թորոս գյուղում կմեկնարկի <<Մինասի Գույներով>> միջազգային ամենամյա պլեները: ԵԳՊԱ ԳՄ -ի ուսանողներ Մելինե Մաթևոսյանը, Սվետլանա Աթոյանը, Սյուզաննա Մխիթարյանը և Ֆլորա Նախշքարյանը կներկայացնեն Շիրակի մարզը: Տեղի են ունենալու Էքսկուրսիաներ , վարպետության դասեր , այցելություն թանգարաններ և այլն : 
ԵԳՊԱ Գ/մ  բլոգում ավելի մանրնամասն  կներկայացնենք անմիջապես պլեների ավարտից հետո :

տեքստ` Ֆ.Նախշքարյանի 

ՀՀ Շիրակի մարզի, Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի, նախակրթարանի պատին հայտնվել են հերթական մուլտիպլիկացիոն հերոսները:Գյուղի դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 1-ին աշակերտներին ուրախ տրամադրությունով են դիմավորելու մուլտ



                                                                     
Երվանդ Քոչարը Փարիզում հայտնվեց 1923 
թվականին: Նա բնակություն հաստատեց Լատինական թաղամասում` Սեն Միշելում: Այստեղ կյանքը եռում էր. ուսանողներ, երիտասարդություն, արտիստներ, թաղամասի երկայնքով` մի մեծ, գեղեցիկ այգի: Երվանդը բնակություն է հաստատում պանդոկի մի սենյակում իր հիվանդ կնոջ` Վարդենիի և նորածին դստեր հետ: Քոչարը հագնվում էր ինչպես Փարիզյան նկարիչները` հաստ բրդյա սվիտեր և թավշյա բաճկոն: Նրա արվեստանոցը գտնվում էր Պանթեոնի հետևի փողոցներից մեկում` լքված խանութի տարածքում: Այն մի մեծ տարածություն էր` պատերին տարբեր ոճերով կատարված իր կտավները, գետնին, ամեն անկյունում բազմաթիվ արձաններ էին:
   Քոչարը եկել էր Փարիզ` այն նվաճելու հաստատ մտադրությամբ…..
   Ֆրանսիացի նկարիչ և տեսաբան Կամիլ Պիսսարոն դեռևս 1883 իր նամակներից մեկում գրել է. «Ահա մի նոր նկարիչ ևս երևաց Փարիզում. Արդյոք կլինի նա այնքան ուժեղ, որ դիմանա, կունենա անհրաժեշտ տաղանդ, սակայն` ոչ միայն տաղանդը չէ, որ պետք է այստեղ, այլ մի ուրիշ բան: Տաղանդ հիմա բոլորն էլ ունեն»: Այս խոսքերը ճշմարտացի են նաև Երվանդ Քոչարի պարագայում, որը հարատև  «մենամարտ տվեց» նկարչական Փարիզում հաստատվելու համար, և երբ արդեն բավականաչափ հաջողության էր հասել, նույն վճռականությամբ էլ այն լքեց:
Քոչարն իր գործերով սկսում էր ուշադրության արժանանալ: Փարիզյան բարձր վարկանիշ ունեցող  «Բոնապարտյան» սալոնում 1925թ. նա մասնակցում է  «Ժամանակակից արվեստի» ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Պիկասսոյի, Բրաքի, Մատիսի, Շագալի, Խուան Միրոյի և այլոց գործերը: Քոչարը արդեն ներկայացրել էր  «Թիֆլիսյան արծաթե շրջանի» իր կտավները`  «Դը Պրոֆունդիս»  «Ի խորոց»﴿,  «Հիսուսը և Մագդաղինեն»,  «Հարությունը»,  «Փոքր տղան» և այլ գործեր:
 1926 թ. հոկտեմբերի 28-ին  «La Sacre du Printemp» պատկերասրահում բացվում է Քոչարի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահնդեսը: Այժմ նա հանդես էր գալիս իր նոր` «Նկարչություն տարածության մեջ» «Պենտյուր դան լ ‘էսպաս»﴿ գործերով: Արվեստի գիտակները, արվեստաբանները տեսնում են նրա մեջ ծնունդը մեծ անհատականության. Արդյունքում` գովասանքներ, հոդվածներ, բանավեճեր…
Ասել, թե Քոչարը քանդակագործ չէ, այլ նկարիչ, նույնքան սխալ կլինի, եթե ասենք, որ Քոչարը նկարիչ չէ, այլ քանդակագործ է: Հայրենիքում նա ճանաչվելու է իբրև քանդակագործ, սակայն Քոչարը տիրապետում էր գեղանկարչական բոլոր նյութերին` սանգինա, ածուխ, ջրաներկ, գուաշ, օֆորտ, յուղաներկ: Երվանդը Փարիզում գոյատևելու համար զանազան միջոցների է դիմել. դիմանկարների ու արձանիկների պատվերներ է ընդունում, նոր տեսակի ներկեր ստեղծում: Այդ ներկերն օգտագործում էին որմնանկարներ ստեղծելիս և դիմանում էին անձրևին ու ձյանը: Ներկերի մի մեծ գործարան գնում է դրանց արտոնագիրը. Մինչև օրս դրանք կիրառվում են Ֆրանսիայում: «Samara» գործարանի համար նա ստեղծել էր գույնզգույն էմալներով զարդարված արծաթե գեղեցիկ իրերի էսքիզներ: «Գավրոշ» թերթի համար կատարել է ծաղրանկարներ, ճեպանապակու գործարանի համար նկարել է սպասք, զբաղվել փորագրությամբ: Իր էությամբ լինելով նորարար` նա համադրելով քանդակադրոշմը, փորագրությունը, քանդակը, նկարչությունը, ձևավորում է նոր տեխնիկա. վերցնում է սպիտակ փափուկ ստվարաթուղթը և ծայրը տափակ ու բութ մի փոքր գործիքով` դարձյալ իր կողմից հնարված﴿, հրում, սեղմում է ստվարաթուղթը` ստանալով հարթաքանդակի պատրանք: Այս մեթոդով նա ստեղծել է նշանավոր մարդկանց մի քանի  դիմանկարներ, երբ աշխատում էր  «Լիդո» փակ ակումբում: Հետագայում նույն տեխնիկայով նա կատարելու է  «Սասունցի Դավիթ» էպոսի, ինչպես նաև  «Դոն Կիխոտի» նկարազարդումը:
 XX դարի մոդեռն արվեստի պատմության մեջ Քոչարը հայտնագործեց  «Նկարչություն տարածության մեջ»` յուրովի համադրելով քանդակագործությունը և նկարչությունը, ստեղծեց նոր ոճ: Ինչպես ցանկացած նորամուծություն այն միանգամից չընդունվեց. 1928թ. Անկախների սալոնում, երբ ցուցադրվում էին Քոչարի` մերկ կանանց ուրվագծերով փայտից քանդակները, ֆրանսիական ֆաշիստական  «Կրակե խաչեր» կազմակերպությանը հարող մի քանի երիտասարդներ հարձակվել էին արձանիկների վրա, ոտնակոխ արել: Նման վանդալությունը Քոչարին սաստիկ զայրացրել էր, սակայն շուտով այս միջադեպը Քոչարին ծառայեց որպես գովազդ: Մի ամբողջ շաբաթ փարիզյան թերթերը գրում էին այդ մասին: Մեկ ամիս անց դոկտոր Ալենդին Սորբոնում դասախոսություն է կարդում Քոչարի նոր գեղանկարչության մասին: Քոչարի անունը տարածվեց ամբողջ Փարիզում:


Հետագայում նա կատարելագործեց այդ տեխնիկան և փայտը փոխարինեց ալյումինի բարակ թիթեղներով, որոնք հեշտությամբ կտրվում էին, ծալվում, ծակվում, ցանկացած ձև ստանում: Եվ այս մակերեսների վրա Քոչարը նկարում էր այլաբանական ֆիգուրները: Նման գործերից էր Վեներայի կիսամերկ արձանը` ձեռքերը տարածության մեջ պարզած: Այս կառուցվածքը` կես-քանդակ, կես-նկար, տեղադրվում էր շարժական պատվանդանի վրա: Նկարը աչքի առաջ ձևափոխվում էր. մերթ ձեռքերը երկարում էին, մերթ հավաքվում: Քոչարի այս մտահղացումը ծնվել էր Հռոմում` նրա Սիքստինյան մատուռ այցելության ժամանակ: Ինչպես հիշելու է հետագայում. «Երբ քայլում էի` նայելով հանճարեղ Միքելանջելոյի որմնանկարներին, պատկերները կարծես շարժվում էին»:
   1935թ. հուլիսի 16-ին Քոչարը հրապարակում է  «Տարածական գեղանկարչության» իր ուղերձը` հռչակելով գեղանկարչության զարգացման հետագա հեռանկարները. այն է` գեղանկարչության ազատագրումը հարթ մակերեսից և նոր տարածության նվաճումը: Այն առաջարկում էր`  
  1. վերացնել հարթ մակերեսը, վերացնել կտավը
  2. վերացնել շրջանակը` պայմանական  «եզրարգելքը»
  3. շպրտել նկարակալը, որը տափակեցնում է գեղանկարչությունը
  4. վերացնել եռաչափությունը, որը գեղանկարչությունը շղթայում է,
կասեցնում գեղանկարչության շնչառությունն ու արյան շրջանառությունը:

    Մեկ տարի անց` 1936թ.  մի խումբ հայտնի արվեստագետներ` Արպը, Կալդերը, Միրոն, Դելոնե ամուսինները, Դյուշանը, Կանդինսկին, Քոչարը, Պիկաբիան ստորագրում են  «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որի հիմնական դրույթները արդեն իսկ արտահայտվել էին Քոչարի  «Տարածական գեղանկարչության» ուղերձում: Վալդեմար Ժորժը` պատմական ավանգարդի տեսաբաններից մեկը, Քոչարի ցուցահանդեսի առիթով հիշում է Մանիֆեստը` առանձնացնելով Դիմանսիոնիզմի պատմության մեջ հայ արվեստագետի ունեցած բացառիկ դերը: Նա գրում է. «Կարդալով Մանիֆեստը` կարելի է նկատել, որ Մանիֆեստի հրապարակումից 10-12 տարի առաջ իր տարածական նկարներում Քոչարը արդեն կյանքի էր կոչել Մանիֆեստի գլխավոր մտքերն ու դրույթները»:
  Մարգարեն իր հայրենիքում գնահատված չէ: Այն, ինչ Քոչարի արվեստի մասին ասել են օտարները, հայրենիքում երբևէ չի ասվել: Քոչարն ունեցավ հետևորդներ: Պիկասսոն տեղյակ էր Քոչարի նորամուծությանը և մեծ հետաքրքրությամբ էր վերաբերվում դրան: Գիտենք, որ 15-20 տարի հետո էլ Պիկասսոն ունեցավ  «Պենտյուր դան լ ‘էսպասի» կարճ ժամանակաշրջան: Նկարում էր կոմպոզիցիաներ մետաղյա շարժական օբյեկտների վրա, որոնք ընդհանուր առմամբ շատ բան ունեին Քոչարի  «Նկարչություն տարածության մեջ»-ի հետ: Սա եղավ Պիկասսոյի համար մի կարճատև, անցողիկ շրջան, ինչպիսին նա իր ստեղծագործական կյանքում ունեցել էր բազում անգամներ:  Ամերիկացի քանդակագործ Քալդերը, ներշնչվելով Քոչարից, ստեղծեց իր մետաղյա կոնստրուկցիաները, որոնք սլանում էին տարածության մեջ և քամու ազդեցության տակ շարժվում, կերպարանափոխվում:
    Փարիզում եղած տարիներին Քոչարը տարվեց կինոարվեստով: Նա հաճախում էր հատուկ կինոթատրոն, որտեղ ցուցադրվում էին միայն փորձարարական ավանգարդ ֆիլմեր: Դիտել էր Լուի Բոնյուելի և Սալվադոր Դալիի  «Անդալուզյան շունը», որը համարվեց սյուրռեալիզմի մանիֆեստը, Ման Ռեյի կարճամետրաժ  «Ծովային աստղը», որտեղ նկարահանվել էր Մոնպառնասի ամենահայտնի բնորդուհի Քիքին:
    «Հիմա, – գրում էր Երվանդը,- ես էլ եմ ուզում կինո նկարել: Կինոյի միջոցով կարելի է արտահայտել այնպիսի միտք, դրություն, տեսարան, որը ոչ մի գեղարվեստական միջոցով չես կարող իրականացնել»: Քոչարն ասում էր, որ սցենարը իր գլխում է, փող էլ պետք չէ, դերասանի, դեկորի պետք չունի: Նա մի քանի մետր կինոժապավեն գնեց ու անցավ գործի: Սցենարը ստեղծում էր հանպատրաստից: Երվանդն ուզում էր նկարահանել մի այնպիսի ֆիլմ, որը ներկայացնելու էր  «Նկարչություն տարածության մեջ» տեսության հիմունքները, իր քանդակ-նկարների ձևափոխումները տարածության մեջ, շարժման ընթացքում, երբ պտտեցնում էին դրանք, կամ թե կամերան էր պտտվում դրանց շուրջ: Անշուշտ, հետաքրքիր հղացում էր, սակայն փորձի և փողի պակասը զգալ են տալիս…..
    Այդ տարիներին Փարիզում ապրում էին հայ անվանի արվեստագետներ, որոնք համախմբված էին  «Անի» միության մեջ: Նախագահը Հովսեփ Փուշմանն էր, անդամները` Ռաֆայել Շիշմանյանը, Հակոբ Գյուրջյանը, Գառզուն, Ժանսեմը: Քոչարը նրանց կողքին իր արժանի տեղը գրավեց, սակայն նրա չափազանց նորարարական որոնումները վախեցնում էին անգամ փորձառու արվեստագետներին:

1930-ական թթ. հայազգի արվեստագետներն ու գիտնականները վերադառնում են Հայաստան` շենացնելու հայրենի երկիրը: Այս միտքը ոգևորեց Քոչարին. նրա համար վճռորոշ եղան Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը. «Դու պետք է վեր խոյանաս Հայաստանում, ինչպես Էյֆելյան աշտարակը Փարիզում»: Նա հսկայական ծրագրեր ուներ. «Գնամ Երևան, նկարեմ, քանդակեմ, ինչպես սովորական նկարիչ, մի բան չէ: Երևանի համար ուրիշ ծրագրեր ունեմ: Այս տարիներին Փարիզում շատ բան տեսա, սովորեցի: Կուզենայի երևանում բանալ-հիմնադրել մի դպրոց, ակադեմիա, ինստիտուտ, ինչպես ուզում են թող այն կոչեն: Այդ ինստիտուտը պիտի նվիրվի մեր ժամանակների արվեստի ուղղությունների պրոպագանդմանը, մարդկանց ճաշակի ձևավորմանը: Այն էլ` ոչ միայն նկարչության, քանդակագործության ասպարեզում, այլև բոլոր այն բնագավառներում, որտեղ գեղեցկությունը ունի կարևոր նշանակություն, ասենք, շենքերի, կահույքի, ավտոմեքենաների արտաքին ձևավորումը, մինչև անգամ հեռախոսի սարքը: Նոր էպոխային պիտի տանք նոր զգեստ»:
 Իր փառքի շեմին, շատերի համար անսպասելի, ընդմիշտ լքելով Փարիզը, սիրելի կնոջը` Մելինեին, Քոչարը Մարսելից նավով ուղևորվում է Խորհրդային Միություն:
   Արդարացան Արդյոք Քոչարի` հարազատ երկիր վերադառնալու երազանքներն ու սպասումները: Իհարկե ոչ: Առջևում սպասում էին զրկանքով լեցուն սովալլուկ տարիները, չիրականացած բազում ծրագրեր, հալածանքներ, երկու տարվա ազատազրկում: Ակամա հարց է ծագում. ինչ կլիներ Քոչարի ճակատագիրը, եթե նա մնար Փարիզում: Իհարկե, Արևմուտքում նա կդառնար մեծ, ճանաչված նկարիչ: Բայց չէինք ունենա հայկական Քոչար, չէինք ունենա  «Դավիթը», «Վարդանը»,  «Զվարթնոցի արծիվը»…. 

Արաքս Մարգարյան , արվեստագիտության թեկնածու, դոցենտ
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ

հղումը ՝ 
http://www.magaghat.am/

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ նյութական մշակութային ժառանգության Թեհրանի կենտրոնը կազմակերպում է միջազգային մրցույթ կենտրոնի համար խորհրդանիշ ստեղծելու նպատակով: Մրցույթին կարող են դիմել բոլոր նկարիչներն ու դիզայներները` ուղարկելով իրենց համապատասխան աշխատանքները, ինչպես նաև մուտքի արտոնագրի լրացված հարցաթերթիկը (visa form) մինչև ս. թ. օգոստոսի 25-ը հետևյալ հասցեով info@ticht.org:
Խնդրում ենք քննարկել առաջարկը և մասնակցության պարագայում էսքիզի նախագիծը ներկայացնել նախարարություն մինչև ս. թ. օգոստոսի 21-ը:


ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
մշակութային ժառանգության և ժողովրդական
արհեստների վարչության գլխավոր
մասնագետ Նաիրա Կիլիչյան

ԵԳՊԱ-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

Ֆլորա Նախշքարյանը , Հերմինե Ջաղացպանյանը, Իրինա Սուքիասյանը, Արմինե Հարությունյանը, Խանում Մադոյանը՝ Տաթև Հարթենյանի օգնությամբ Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի նախակրթարանում մուլտիպլիկացիոն հերոսների նկարազարդման միջոցով զարդարեցին դպրոցի պատերը: Աշխատանքները ընթանում էին ջերմ և ուրախ մթնոլորտում: Ավարտից հետո դրանք արժանացան գովասանքների ու բարձր գնահատականների:




































տեքստի հեղինակ, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուս.խորհրդի նախագահ՝ Ֆլորա Նախշքարյան
10 օգոստոսի – 15 օգոստոսի (վորքշոփ)
15 օգոստոսի – 25 օգոստոսի (ցուցահանդես)

Օգոստոսի 10-ից 15-ը Գյումրիում կանցկացվի վորքշոփ հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Օգոստոսի 15-ին ժամը 16:00 «Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, որը կհանդիսանա «Տիեզերք 69» նախագծի շրջանակներում անցկացվող արվեստագիտական հետազոտության արդյունքը: «Տիեզերք 69» նախագծում հետազոտվում են հայ հասարակության ներքին կոտրման պատճառները Գյումրի քաղաքի բնակիչների օչինակով, որը գրեթե ամբողջությամբ ավերվել է 1988թ. դեկտեմբերի 7-ի բնական աղետով: Ցավոք քաղաքը չեն հասցրել ամբողջությամբ վերականգնել ԽՍՀՄ փլուզման պատճառով: Մինչ օրս քաղաքը մասամբ գտնվում է ավերակների մեջ ՝ պահպանելով փոփոխությունների չլավացած սպիերը: Ապրած փորձությունը սուր կերպով մերկացրել է մարդկային առարկայացման զգացմունքային կողմերը, սրել է հուզական կողմը, դարձնելով այն իռացիոնալ սկզբի կրող, դրա հետ մեկտեղ չառաջարկելով խնդրի լուծման ոչ մի պոտենցիալ սցենար:

Կուրատոր: Ալեքսանդր Ռաևսկիյ
Կոորդինատոր: Հիդեմի Նիշիդա
Ասիստենտ: Աննա Խաչատրյան

Նախագծի մասնակիցներ:
Ածուկո Մոչիդա
Կանա Կուրոիվա
Յամինո Խագիվառա
Հիդեմի Նիշիդա
Աննա Խաչատրյան
Մարո Սահակյան
Կարինե Խաչատրյան
Նինա Պիժոյան
Լիանա Հակոբյան
Զարուհի Արշակյան
Ջուլիետա Ավագյան
Արտուշ Մկրտչյան
Ալեքսանդր Ռաևսկիյ

Նախագծի գործընկերները:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ (Հայաստան)
Արվեստի և դիզայնի Ջոշիբիի համալսարան (Ճապոնիա)
Գյումրու քաղաքապետարան (Հայաստան)
«Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահ» (Հայաստան)

The Project "Universe 69"

August 10 - 15 August (workshop)
August 15 - August 25 (exhibition)
From 10 to 15 August in the town of Gyumri will be held a workshop with the participation of Armenian and Japanese artists.

15 August at 16:00 in the “Gallery of Sisters Miriam and Yeranuhi Aslamazian”will open the exhibition which will be the result of artistic research within the framework of the project "Universe 69"
The project "Universe 69" explores the causes of internal fracture of the Armenian society on the example of the inhabitants of the city of Gyumri, which was almost completely destroyed by a natural disaster on 7th of December in 1988.
Unfortunately, the city has not had time to fully recover by reason the collapse of the USSR. Till this day, the city lies partly in ruins are keeping not lingering scars of change. The experience of gained trauma acutely bared sensitive aspects of human subjectivity, has concentrated emotional side, which was making it as a carrier an irrational principle, while not offering nor any potential scenarios for the resolving the situation.
Alexandru Raevschi

Curator: Alexandru Raevschi
Coordinator: Hidemi Nishida
Assistant: Anna Khachatryan

Participants:
Atsuko Mochida
Kana Kuroiwa
Yumino Hagiwara
Hidemi Nishida
Anna Khachatryan
Maro Sahakyan
Karine Khachatryan
Nina Pijoyan
Liana Hakobyan
Zaruhi Arshakian
Juliet Avagyan
Artush Mkrtchyan
Alexandru Raevschi

Partners of the project:
Gyumri branch of Yerevan State Academy of Fine Arts (Armenia)
Joshibi University of Art and Design (Japan)
“Gallery of Sisters Miriam and Yeranuhi Aslamazian”" (Armenia)
The municipality of Gyumri (Armenia)

Address:
Gyumri, Armenia, Street. Abovyan 242

проект«Вселенная 69»

10 августа – 15 августа (воркшоп)
15 августа - 25 августа (выставка)
С 10 по 15 августа в городе Гюмри будет проходить воркшоп с участием Армянских и Японских художников.

15 августа в 16:00 в «Галереи Сестер Ерануи и Мариам Асламазян” состоиться открытие выставки, которая станет итогом художественного исследования в рамках проекта ”Вселенная 69”

В проекте «Вселенная 69» исследуются причины внутреннего разлома армянского социума на примере жителей города Гюмри, который был практически полностью разрушен природной стихией 7 декабря 1988 года. К сожалению его не успели полностью восстановить по причине распада СССР. По сей день город частично лежит в руинах сохраняя не затянувшиеся рубцы перемен.
Опыт пережитой травмы очень остро обнажил чувствительные стороны человеческой субъективности, заострил эмоциональную сторону делая её носителем иррационального начала, при этом не предложив ни каких потенциальных сценариев решения ситуации.
Александр Раевский

Куратор проекта: Александр Раевский
Координатор проекта: Хидэми Нишида
Ассистент проекта: Анна Хачатрян
Участники проекта:
Арсуко Мочида
Кана Куроива
Ямино Хагивара
Хидэми Нишида
Анна Хачатрян
Маро Саакян
Карине Хачатрян
Нина Пижоян
Лиана Акопян
Заруи Аршакян
Джульета Авагян
Артуш Мкртчян
Александр Раевский

Партнёры проекта:
Гюмрийский филиал Ереванской Государственной Художественной Академии (Армения)
Университет Джошиби Искусства и Дизайна (Япония)
«Галерея Сестер Ерануи и Мариам Асламазян» (Армения)
Муниципалитет города Гюмри (Армения)

Адрес:Гюмри, Армения, ул. Абовян 242


Նախագծի գործընկեր՝ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ (Հայաստան)                                                       Partners of the project Gyumri branch of Yerevan State Academy of Fine Arts (Armenia) 
Партнёры проекта  Гюмрийский филиал Ереванской Государственной Художественной Академии (Армения)


Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները , 2014թ-ին շրջայց էին կազմակերպել  Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցող Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ.-ին Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: Սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումում, ապա Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում: Նա 20 տարի եղել է Հայատանի Ազգային պատկերասրահի տնօրենը: Մեծ է Իսաբեկյանի վաստակը թե պատմական նկարչության զարգացման, թե մանկավարժական գործունեության մեջ: Մահացել է 2007 թ-ին` թողնելով մեծ ստեղծագործական ժառանգություն: Նա զբաղվել է գրքերի նկարազարդմամբ, ինչպես օրինակ՝ Հովհաննես Թումանյանի “Թմբկաբերդի առումը”, Սերո Խանզադյանի “Մխիթար Սպարապետ”: Իսաբեկյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, պատմական,կենցաղային և այլն: Դիտողի մոտ տպավորվում են նրա կերտած Սևանա լճի,պատմական իրադարձությունների ու անսովոր մարդկանց կերպարները: Պատմական ժանրի ստեղծագործություններից ինձ համար առավել տպավորիչ են` “Հաղպատի գյուղացիների ապստամբությունը”, “Դավիթ Բեկ”, ”Ավարայիր ճակատամարտ”, “Պատասխան Հազկերտին” կտավները: Դիմանկարի ժանրը նրա ամենասիրելի ժանրերից էր :Այդ ժանրի ստեղծագործություններից ցուցահանդեսին ներկայացված էին ՝ “Նկարչի մայրը”, “Մարտունեցի ծերունին», “Ակսել Բակունց”, “Ուսանողուհու դիմանկարը” և այլն: Նկարները դիտողի մոտ առաջացնում են կյանքի ճիշտ ընկալմանը ու գեղեցիկի,վեհի մասին մտքերի արմատավորմանը, իհարկե, արվեստի լեզվով:Պատմական թեմաներով կատարված նկարներում առկա է հայրենասիրական ոգին: Ամեն մի նկարում կա մի պատմություն, որը այնքան մատչելի ձևով է ներկայացված, որ բոլորի համար հասկանալի է ու խոսուն:







Գեղամ Ալեքսանյան, արվեստաբանության բաժնի 2-րդ կուրս

աղբյուրը՝ http://www.yafa.am/?p=14113