Գեղանկարչություն (021301.01.6)



021301.01.6 ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գեղանկարչություն մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են
քննություններ «Գծանկար», «Գունանկար» եւ «Կոմպոզիցիա» առարկաներից:



1. «Գծանկար» 

Առաջադրանք. Մերկ ֆիգուր բնորդից Անհրաժեշտ նյութերը. Մատիտներ, A2 չափի թուղթ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
 Գնահատման չափանիշները. 
ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը թղթի վրա 0-4 միավոր 
բ) բնորդի անատոմիական և պլաստիկայի խնդիրների լուծումը 0-4 միավոր 
գ) ծավալային ամբողջականության արտահայտումը լույսի և ստվերի միջոցով 0-4 միավոր 
դ) առաջադրանքում հեռանկարի և միջավայրի առկայությունը 0-4 միավոր 
ե) բնորդի կերպարային բնութագրի բացահայտումը 0-4 միավոր 

2. Գունանկար 
Առաջադրանք. Մերկ ֆիգուր բնորդից Անհրաժեշտ նյութերը. Յուղաներկ, նվազագույնը՝ 50x70 սմ չափի կտավ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում Գնահատման չափանիշները. 
ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը կտավի վրա 0-4 միավոր 
բ) ծավալային ամբողջականության արտահայտումը գույնի, լույսի և ստվերի միջոցով 0-4 միավոր 
գ) հեռանկարի և միջավայրի առկայությունը կտավում 0-4 միավոր 
դ) միջավայրի և բնորդի գունային կապը 0-4 միավոր 
ե) բնորդի կերպարային բնութագրումը 0-4 միավոր 

 3. «Կոմպոզիցիա» 
Առաջադրանք. Կոմպոզիցիա տրված թեմայով Անհրաժեշտ նյութերը. Յուղաներկ, նվազագույնը՝ 40x50 սմ չափի կտավ Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում 
Գնահատման չափանիշները. 
ա) թեմային բնորոշ իրավիճակին (դրվագ) համապատասխան կոմպոզիցիոն լուծում 0-4 միավոր բ) կերպարների և միջավայրի կապը 0-4 միավոր 
գ) գեղանկարչական համապատասխան կոլորիտը 0-4 միավոր 
դ) հերոսների կերպարային լուծումը 0-4 միավոր 
ե) Թեմայի բացահայտումը գծանկարի, գունանկարի և հեռանկարի միջոցով 0-4 միավոր