Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականին: Այն կազմված է գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի, կերպարվեստի պատմության և տեսության, տեքստիլ և թեթև արդյունաբերական արտադրանքի գեղարվեստական նախագծման և կիրառական զարդարվեստի բաժիններից: Մասնաճյուղի առաջին տնօրենը եղել է մասնաճյուղի հիմնադիրներից՝ պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը:
2017թ. ապրիլի 13-ի N474-Ն որոշման «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել և վերանվանվել է՝ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու ստորաբաժանում՝ անվամբ:
2017թ. սեպտեմբերի 1-ին ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի հրամանով ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման ղեկավար է նշանակվել՝ գեղանկարիչ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյանը:
26/08/2019թ․ ՀԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հրամանով, մասնաճյուղի տնօրեն է նշանակվել՝ Վահագն Ղուկասյանը․
2019 թվականին ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանումը ըստ կանոնադրության վերանվանվում է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի․
նախկին տարբերանշանը

