Մայիսի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։
Հայտ էին ներկայացրել երկու թեկնածու՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախագահ և համահիմնադիր Վարդան Ազատյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը։
Քվեարկության արդյունքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր ընտրվեց Վարդան Ազատյանը։