1.
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում վճարովի համակարգ ընդունված դիմորդները որպես ուսանող հրամանագրվելու համար պետք է օգոստոսի 22-27-ը ներկայանան ուսումնական մաս /411 սենյակ/՝ լրացնելու բուհի Կրթության մասին պայմանագիրը: Անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոց. քարտ և ուսման վարձի վճարման անդորրագիրը. վճարումը պետք է լինի առաջին կիսամյակի ուսման վարձը ամբողջությամբ կամ առնվազն 100.000 ՀՀ դրամ:




2. Արական սեռի այն դիմորդները, ովքեր 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում ընդունվել են ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ և զորակոչվելու են պարտադիր զինվորական ծառայության, մինչև մեկնելը պետք է ներկայացնեն լիազորագիր այն անձի անունով, ով իրենց փոխարեն կկնքի բուհի Կրթության մասին պայմանագիրը ակադեմիայի հետ:





3. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում ակադեմիա ընդունված դիմորդները 2024 թվականի օգոստոսի 22-27-ը բուհի ուսումնական մաս /411 սենյակ/ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

· ավարտական փաստաթուղթ /ատեստատ կամ դիպլոմ/,

· 3x4 չափի 4 լուսանկար,

· անձնագրի և սոց. քարտի պատճենները:


ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ