Հագուստի մոդելավորում մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են
քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
Առաջադրանք №1.
«Գծանկար»
Դիմանկար բնորդից:
Դիմորդի գիտելիքները և ունակությունները ստուզելու նպատակով տրվում է
առաջադրանք՝ A2 չափի թղթի վրա նկարել դիմանկար՝ լուծելով տեղադրման, կառուցման (մարդու
դեմքի համաչափություն և համեմատական վերլուծություն, գլխի արտաքին իրական ձևերը),
գանգոսկրի ու ոսկրամկանների կոնստրուկտիվ ծավալների կառուցման, լուսաստվերի, տոնային
հարաբերությունների խնդիրը:
Անհրաժեշտ նյութերը.
Կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-2 միավոր
բ) գլխի ընդհանուր կառուցումը (համաչափությունները), պարանոցի և ուսերի արխիտեկտոնիկ
կապը և համաչափությունները 0-2 միավոր
գ) ոսկրամկանային ծավալների կոնստրուկտիվ կառուցումը, բնորդի
կերպարի առանձնահատկության բացահայտումը 0-3 միավոր
դ) դեմքի լուսաստվերային և տոնային հարաբերությունների լուծումը 0-3 միավոր
Առաջադրանք №2.
«Գունանկար»
Նատյուրմորտ.
դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է
նատյուրմորտ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկանների համադրությամբ
առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրային ներկերով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝
լուծելով թղթի մակերեսի մեջ տեղավորելու, հեռանկարի և իրերի համաչափությունները
կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով և գունային ներդաշնակությունը կազմակերպելու
խնդիրները (ըստ միջավայրի):
Անհրաժեշտ նյութերը.
17
A2 չափսի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ),
մատիտ, ջրի բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսին 0-2 միավոր
բ) առարկաների, արխիտեկտոնիկ կապը, համաչափությունը,
հեռանկարի խնդրի լուծումը , կառուցումը 0-2 միավոր
գ) առարկաների ծավալների և նյութականության խնդիրների լուծումը 0-3 միավոր
դ) առարկաների գունային ներդաշնակությունը, գունային արտացոլանքները,
սառը և տաք գունատոների փոխհարաբերությունները 0-3 միավոր
2. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք № 1.
Տրված երկու կամ երեք ծաղկային պատկերներով, ըստ դիմորդի ընտրության, նրանց համադրմամբ,
կրկնության կամ դրանց չափերի մեծացման, փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա:
Լուծումը՝ գունային, հարթային:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափսի թուղթ, 50x70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ,
ֆլոմաստերներ, քանոններ:
Գնահատման չափանիշները.
ա) ստեղծագործության տեղադրում մակերեսի մեջ 0-3 միավոր
բ) դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը 0-1 միավոր
գ) կոմպոզիցիոն կառուցումը 0-3 միավոր
դ) գունային և տոնային (կոլորիտի) լուծումները 0-3 միավոր
Առաջադրանք № 2.
Կոմպոզիցիա տրված երկրաչափական պատկերներով: A2 չափսի թղթի վրա, օգտվելով 3-ից ոչ
պակաս երկրաչափական պատկերները (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների
համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման, փոքրացման միջոցով կազմակերպել
կոմպոզիցիա: Լուծումը՝ միագույն (գրիզալ) և հարթային:
Անհրաժեշտ նյութերը.
18
A2 չափսի թուղթ, 50x70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ,
ֆլոմաստերներ, քանոններ:
Գնահատման չափանիշները.
ա) ստեղծագործության տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-3 միավոր
բ) երկրաչափական պատկերների չափսերի փոխադարձ հարաբերությունը 0-1 միավոր
գ) կոմպոզիցիոն կառուցումը 0-3 միավոր
դ) տոնային (կոլորիտի) լուծումները 0-3 միավոր
Առաջադրանքների կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում
(ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):