Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի ուսանողներով, նույն բաժնի դասախոս՝
Գայանե Պապիկյանի ուղեկցությամբ, հայ արվեստ և հայ ճարտարապետության պատմություն առարկաների դասերը որոշեցինք անցկացնել Շիրակի մարզի
Հոռոմ բնակավայրում, բացահայտելով և հետազոտելով տարածքը: Կարող է հարց առաջանալ ինչո ՞ւ հենց
Հոռոմ: Պատասխանը պարզ է, քանի որ հնավայրի հետազոտություն-ները ցույց են տվել, որ այս տարածքում էնեոլիթյան բնակատեղի կամ բերդաքաղաք է եղել:
Իրականում դա մեծ տարածք ընդգրկող, իր կազմում մի քանի ամրոցներ ունեցող, կիկլոպյան կառուցներով հարուստ, չափազանց ինքնատիպ բերդաշեն է, որտեղից հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են մ.թ.ա 3-րդ հազարամյակ 12-11-րդ դար: Ինչպես նաև ներկայիս
Հոռոմում գյուղում են գտնվում սուրբ Հռիփսիմե և սուրբ Աստվածածին եկեղեցիներ, ինչպես նաև XII-XIII դդ.-երի «
Թուխ Մանուկ» մատուռը:
Սակայն, մենք ուսումնասիրեցինք ավելի շատ Հոռոմ գյուղի տարածքը:
Հոռոմ (Օրոմ), գյուղը գտնվում է
Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ,
Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Տները
տուֆակերտ են, թեք տանիքով:
Առաջին կանգառը՝
1861թ.-ին կառուված սուրբ Հռիփսիմե երկնավ բազիլիկ տիպի եկեղեցին էր:
Եկեղեցին կառուցվել է գյուղի «բարեպաշտ» բնակիչների օժանդակությամբ, որի մասին են վկայում արձանագրությունները Այս եկեղեցին իր հորինվածքով պատկանում է ոսկեդարյան շրջանի ճարտարապետական դպրոցին ՝ ըստ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի:
Դռնից արդեն պարզ էր, թե ուր ենք մտնում: Առաջին հայացքից նկատեցինք ամբողջովին փլուզված տանիքը: Սակայն ինչն է ապշեցնող: Եկեղեցու պատերը շարված են տարբեր չափսերի քարերից: Շինության ստորին հատվածը շարված է խոշոր քարերով, որքան վերև է բարձրանում, քարերի չափսերը դառում են ավելի փոքր: Եկեղեցին հիմնականում կառուցված է կարմիր
տուֆով, որը բնորոշ է տվյալ բնակավայրին:
Վստահաբար այն կրել է բավականին շատ արհավիրքներ, որը վկայում է երկու կողային մասից երևացեղ ճաքերը՝ մասամբ վերանորոգված:
Եկեղեցու տակ հայտնաբերվել է ավելի հին եկեղեցի: Կարծես եկեղեցին անցել է դարերի հորձանութով և մինչև վերջ չէր էլ կառուցվել, կամ գուցե այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում:
Շրջանցելով կամարներն ու սյուները հասանք դեպի խուց տանող անցուղիներով և բարձրացանք ավանդատան երկրորդ հարկ, որտեղ կար մեկ լուսամուտ: Պատերն էլ բավականաչափ ամուր էին մնացել:
Խորհրդանշական էր նաև եկեղեցու բակում ապրող շունը, կարծես թե եկեղեցու պահապանը լիներ:
Հաջորդ կանգառը «
Թուխ Մանուկ» մատուռն էր: Այն գտնվում է գյուղի ծայրամասում՝ գերեզմանատան միջին հատվածում: Շինությունն աչքի ընկավ փոքրիկ, տանիքի վրա գտնվող երկաթե խաչով: Մատուռը փոքրաչափ էր, այն համարվում է սուրբ և բուժիչ, կան նաև ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ «
Թուխ Մանուկ» սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «
Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: «Թուխ Մանուկ» մատուռներ կան նաև Հայաստանի մյուս մարզերում: Գեղարքունիկի մարզի՝ Վարդենիկ գյուղում, Մարտունի՝ Գոմերի մոտի Ս. Գևորգ-Թուխ Մանուկ, Գեղհովիտի Թուխ Մանուկ, Լիճքի Թուխ Մանուկ, Ներքին Գետաշենի Թուխ Մանուկ, Կարմիր գյուղի Թուխ Մանուկ, Շիրակի մարզում՝ Կաքավասարի Թուխ մանուկ մատուռ և այլն:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Թուխ Մանուկ մատուռի պատերը ներսից երկշերտ էին: Պարզ էր, որ այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում: Նկատեցինք երկու շերտ, ներսից երևում էր
տուֆով վերականգնված հատված, իսկ մյուս շերտը ուներ կիկլոպյան կառուցվածք: Հատակը պատված էր տապանաքարերով, որոնց վրա հստակ երևում էին խաչերը: Պատերն էլ զարդարված էին ձեռագործ աշխատանքներով, սրբապատկերներո, որոնք նվիրաբերել էին այցելուները:
Իհարկե մեկ օրում անհնար էր բացահայտել
Հոռոմը ամբողջությամբ, սակայն սա էլ բավական էր որոշակի պատկերացում կազմելու համար, թե որքան հնամենի բնակատեղիներ ունի փոքրիկ Հայաստանը:
ՀԳՊԱ արվեստաբանության բաժնի
Մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի՝
Ազարյան Անի