Ալբերտ Շաբոյանը ծնվել է Գյումրի քաղաքում 1995 թ-ի Փետրվարի 10-ին։
Ա. Շաբոյանը սովորել է Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում, հայտնի վարպետներ Զավեն Կոշտոյանի և Ալբերտ Վարդանյանի արվեստանոցներում։ Ուսանողական տարիներին ստեղծագործել է տարբեր թեմաներով, փորձելով ցույց տալ մարդկանց զգացմունքները, հույզերը, հոգեվիճակը ։
Ա. Շաբոյանի ներկայիս ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր է հանդիսանում մեր իրականության մեջ իշխանություն – ժողովուրդ փոխհարաբերությունները։ Հասարակարգը իր ինքնամփոփության մեջ չի զգում համակարգային փոփոխությունը։
Սյուրռեալիզմի սրությամբ և հումորով այս ամենը ներկայացված են Ալբերտ Շաբոյանի ստեղծագործություններում։ Այս թեմային բնորոշող ստեղծագործություններից են << ԽՐԱԽՃԱՆՔ >> և << ՄԵՆՔ >> քանդակները ։
<< ՄԵՆՔ >> քանդակում ցույց է տալիս մեր << Նավը >> , որը սիմվոլն է մեր տան, մեր երկրի... Գոյություն ունի հիերարխիա , ոչ բոլորն են չարչարվում, կան գահին բազմածներ, << շարժումը >> ղեկավարողներ և վայելողներ։ Պատասխանատվությունը կորցրած և ինքնախաբեությամբ փորձում ենք առաջ շարժվել ու դուրս գալ << բաց ծով >>
Արդյոք՞ պատրաստ է մեր նավը ...
Արդյոք՞ բոլորս մեր տեղում ենք...
Արվեստը ներազդեցություն ունի իրականության վրա։ Այն արտացոլում է իրականությունը ու նաև կամրջում պատմական փորձառությունը ներկա ժամանակի հետ։