Ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը ղեկավարի գրավոր կարծիքի առկայությամբ, ենթակա են
գրախոսման։ Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման համար հրավիրվում են տվյալ մասնագիտության համապատասխան մասնագետներ, որոնց կազմը ամբիոնի վարիչի ներկայացմամբ հաստատվում է ամբիոնի նիստում։ 

   Ավարտական աշխատանքը և մագիստրոսական թեզը ստորագրվում է ուսանողի և ղեկավարի կողմից և ղեկավարի գրավոր կարծիքի հետ միասին հանձնվում համապատասխան մասնագիտական ամբիոն, ոչ ուշ քան պաշտպանության հաստատված ժամկետից 10 աշխատանքային օր առաջ։ 

Ավարտական աշխատանքը և մագիստրոսական թեզը հանձնելուց հետո համապատասխան ամբիոնի վարիչը նշանակում է գրախոս։ 

Գրախոսության համար տրվում է 1 շաբաթ։ Գրախոսի կարծիքը ներկայացվում է գրավոր և ուսանողի աշխատանքին կից ներկայացվում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին։ 



Ուսումնական մաս