Կարեն Ալեքյանը ծնվել է 1975թ. Գյումրի, Հայաստան:
Իբրև ժամանակակից արվեստագետ, նրա արվեստը
արտացոլում է աշխարհի սոցիալ- տնտեսական պատկերը և գլոբալ տեխնոլոգիական, գիտական, մշակութային զարգացումները:
Կարենն իրեն մաս է համարում ժամանակակից գլոբալիզացված հասարակության, որտեղ բազմաթիվ են էլոլոգիական, հասարակական-քաղաքական, գենդերային և մարդու իրավունքների խնդիրները։ Այս առումով նրա արվեստը միտված է դեպի ապագան, իր մեջ ուտոպիական էստեթիկայի մեծ լիցք ունի։ Նա փորձում է տեսնել ապագա հասարակության և ապագա արվեստի ուրվագծերը։
Նա համարում է, որ․ ,,Սպառող հասարակության փոխարեն կլինի Ստեղծագործող հասարակություն։
Արվեստը չի ունենա ոչ մի աշխարհագրական սահմանափակում, կախված տարածաշրջանային, տեղային մշակութային բազմազանությունից։ Այն չի ունենա գույն, հոտ, ձև, քաշ, ուղղվածություն, ժամանակաշրջան և պատմություն, որովհետև կստեղծվի Ամենուր և Անընդհատ։
Արվեստը կլինի Համամարդկային-ՈՒնիվերսալ․․․,,։
Թվային և մեդիա ստեղծագործող է, աշխատում է նկարչության, թվային արվեստի, գրքարվեստի, ինստալացիայի, լուսանկարչության և վիդեոարտի ասպարեզներում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: