2025-2026 ուստարի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
Կ Ա Ր Գ
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսի ուսանողները և մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները՝
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները մինչև 23 տարին լրանալը
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ /միածնող/ ուսանողները
4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները
5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողները
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողները
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները
8) Քառօրյա պատերազմի մասնակիցները
9) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին
10) բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ
11) սիրիահայ ուսանողները
12) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն
Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից
Դիմումները և փաստաթղթերը ներկայացնել ուսումնական մաս /411 սենյակ/ մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը
Ըստ կարգավիճակի դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝
· դիմում ռեկտորի անունով,
· առաջադիմության թերթիկ,
· ծննդյան վկայականի պատճենը
· առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,
· հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,
· պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,
· որդեգրման վկայականի պատճենը,
· խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,
· ամուսնալուծության վկայականի պատճենը,
· միայնակ մոր վկայականի պատճենը,
· ծնողի մահվան վկայականի պատճենը,
· դատարանի վճռի պատճենը:
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի
ուսումնական մաս
9/10/2025
HGPAGM

Posted in