Գևորգ Սարգսյան/Ճալա.Արվեստ անկախ միջոցներից...
<<Արվեստ անկախ միջոցներից, անկախ նյութից,
անկախ ձևից,արվեստ, որտեղ չափանիշը ոչ թե ավարտն է, այլ պրոցեսը, ոչ թե գտնելը այլ որոնումը,արվեստ, որն իրականի և վերացականի սինթեզ է և ունի միևնույն հայտարարը - Մարդ Անհատ>>: Գևորգ Սարգսյանի՝ Ճալայի (Ճալան Հայաստանի 80-ականների սերնդի ներկայացուցիչ է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում վերակառուցման եւ անկախության շրջանի գրեթե բոլոր նախաձեռնություններին) 1996 թվականի անհատական ցուցահանդեսի այս կրեդոն է` արվեստի մանիֆեստը և իր արվեստանոցն է, որ ինչ-որ տեղ միավորում է հետ երկրաշարժյան Գյումրու իրականությունն արդեն հաստատականորեն ձևավորված վերակառուցվող Գյումրիի համատեքստի հետ, ավանգարդը` ժամանակակից արվեստի հետ, և Ճալային Domik.Gyumri city նախաձեռնության հետ: «15/3» հասցեն կրող արվեստանոցը իրենից ներկայացնում է այսպես կոչված դոմիկ`վագոն, որի վրա գրված է եղել Ագռօ Պռօմ Էս.Էս.Էռ եւ որը Գյումրիի արվեսատյին իարականության մեջ արդեն դարձել է արվեստագետների խմբակային գործունեության խորհրդանիշ, քանի որ հենց այստեղ է ձևավորվել «15/3» ժամանակակից արվեստի նախաձեռնությունը: Հասարակական հետաքրքրություն ունեցող Domik.Gyumri city նախագծի շրջանականերում Ճալան նորից ընտրեց և <<օգտագործեց/վերաօգտագործեց>> դոմիկ/տնակն իր գրվածքում: Այսպես`փերֆորմատիկ գործողության ընթացքում արվեստագետը տնակի պատին նախ ֆիքսեց «15/3» հասցեն, նորից հասցեագրելով այն, որից հետո հանդիսատեսին բաժանվեցին մանիֆեստի բառերը պարունակող թղթեր: Բառերը ևս` պատահականության սկզբունքով, փակցվեցին տնակի պատերին: Բառերի խառը դասավորությունը, բառախաղն արդեն իսկ ենթադրում էր նոր նախադասությունների, ֆրազների, գուցե և նոր գաղափարների, մանիֆեստի ծնունդ: Ինչպես վերևում նշված մանիֆեստում, արվեստային այս կատարման մեջ ևս կարևորվեց ոչ թե ավարտը, այլ պրոցեսը, ոչ թե գտնելը այլ որոնումը: Հենց դա էր այս դեպքում Ճալայի առաջնային միտվածությունը` <<անկախ>> հանդիսատեսի միջոցով նորից վերաիմաստավորել տարիներ առաջ գրած իր մանիֆեստը: Իսկ Դոմիկն/արվեստանոցն որն այժմ գոյություն ունի որպես «15/3» նախաձեռնության վերհուշ-թանգարանը, այս դեպքում <<կենդանացավ>> բայց արդեն նոր համատեքստում: