Լևոն Ֆլջայն՝ երիտասարդ արվեստագետ, ով 2000 ականների կեսերից ակտիվ գործունեություն ծավալեց Գյումրու ժամանակակից արվեստի դաշտի
ակտիվացման համար: Լ. Ֆլջյանը սովորել է Գյումրու գեղարվեստի ակադեմիայում, եղել է մշակույթի փորձարարական կենտրոնի փոխտնօրեն, մշակույթի արվեստի բաժնի համակարգող, դասավանդել է նույն բուհում՝ որտեղ սովորել է: Մասնակցել է մի շարք արվեստային նախագծերի, որոնցից ստորև կներկայացնենք մի քանիսը:
Առաջին հերթին Լևոն Ֆլջանի անունն ասոցացվում է ,Re-startե արվեստային խմբավորման հետ: <<Re-start>>-ը մի քանի արվեստագետների ստեղծագործությունների, մտքերի համադրման արդյունք է, որը պայմանականորեն ձևավորվեց 2008թ.-ին: <<6-րդ Բիենալեի ընթացքում միտք հղացավ ստեղծել մի շարժում, որը ժամանակ առ ժամանակ կխմբավորի արվեստագետներ ժամանակակից արվեստի, առհասարակ մշակութային դիսկուսիաների ու խնդիրների շուրջ, ժամանակակից դաշտի ակտիվացման, զարգացման, երիտասարդ ստեղծագործողների ներգրավման համար>> : Այսպես է ներկայացնում ,Re-startե-ի ծնունդը շարժման նախաձեռնող, հիմնադիր, գաղափարակից Լևոն Ֆլջյանը: Այսպես՝ <<Re-start>>-ի որպես արտիստական խմբավորման/շարժման ստեղծագործական գործունեության սկիզբը եղավ 6-րդ Բիենալեին կից <<Re-start Գյումրի>> բացօդյա ցուցահանդես-ակցիան, որը հետապնդեց նույն նպատակը, ինչ Բիենալեները (արվեստագետներին տալ/հուշել առաջադեմ մտքեր` ստեղծելով փոխշփման, հաղորդակցման միջավայր): Խմբավորումը գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ նախագծեր և ցուցահանդեսներ, սակայն ստորև կանդրադառնանք վերոնշյալ մեկնարկային ցուցահանդեսին:
Բացօթյա ցուցահանդեսի մասնակիցներն էին Վարդուհի Հայդոսյանը, Լևոն Ֆլջյանը, Անի Ռաշոյանը, Նազիկ Քոչարյանը: Նախագծի համադրողն էր Լևոն Ֆլջյանը: Ցուցահանդեսի անցկացման վայր ընտրվեց զորավար Անդրանիկի հուշարձանի հետնամասում գտնվող պուրակը: Սա մի տեղ է, որտեղ սովորաբար հավաքվում են թափառաշրջիկները, անօթևանները: Մի պահ հակասական թվացող երևույթ՝ ժամանակակից արվեստ ,անօթևանների հավաքատեղի/բնակավայրումե, ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց միջավայրում: Հենց այս միտումն էլ ունեցել է համադրողը՝ ընտրելով այս տարածքը՝ որպես ցուցահանդեսի անցկացման վայր: ,Հավաքվել էին նաև այդ մարդիկ ու չէին հասկանում՝ ինչ է կատարվում իրենց տարածքում. ցուցահանդե՞ս, միջոցառու՞մ, անհասկանալի մի բանե: Քանի որ բոլոր մասնակիցների գործերը action (գործողություն) բնույթի էին, հանդիսատեսի հետ անմիջական ինտերակտիվ շփմամբ, այդ մարդիկ նույնպես հայտնվեցին ,ցուցանմուշներիե տիրույթում, ինչպես Լևոն Ֆլջյանի կատարած երեք աշխատանքներից մեկը՝ <<Ֆուտբոլը>>: Արվեստագետը հատակի սալիկներին գծեց ֆուտբոլային դաշտ՝ երկու դարպասներով` ժամանակակից և դասական (ի դեպ, աշխատանքային պրոցեսը իրականացվում էր տեղում), իսկ արտացոլող մակերեսով գնդակին գրված է ԱՐՏ (ART): Գործողության հիմնական նպատակը խաղի միջոցով շփում ստեղծել հանդիսատեսի հետ: Հենց այդպես էլ եղավ: Ներկաներից շատերը սկսեցին ֆուտբոլ խաղալ արվեստի տարբեր դարպասներում և ակամա դարձան այս կամ այն արվեստի կողմնակիցներ` գտնվելով արվեստի գործի տարածքում, և վերածվեցին արվեստի օբյեկտների: Ցուցահանդեսի ընթացքում Լևոնը վեց հարցերից բաղկացած հարցաթերթիկներ էր բաժանում` հետադարձ պատասխաններ ակնկալելով: Հարցերի բովանդակությունն առնչվում էր հասարակության կողմից ժամանակակից արվեստի ընկալմանը :