Շուրջ քառորդ դարի պատմություն ունեցող բուհը ներկայանում է արվեստագետների ուրույն գործերով


Արվեստագետ, Հայաստանի գեղարվեստի
պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Համբարձում Բեգոյան բուհում աշխատելու տարիներից՝ 2000 թվականից, ստեղծել է մի աշխատանք՝ «Հայոց պատմություն», որն առաջին անգամ ցուցադրվեց վերջերս, երբ բուհում բացվեց խմբակային ցուցահանդես «44»-ը։
Աշխատանքում 4 պատկեր է ընդգրկված՝ միմյանց լրացնող ու առանձնահատուկ։ Գործի հիմնական գաղափարն է մեկնաբանում հեղինակն ու ասում․ «Դարեր ի վեր մշտապես խաղաքարտին է դրվել մեր պատմությունը, սա ընդհանուր ճանապարհ է Տիգրան Մեծից մինչեւ մեր ՀՀ դրամը՝ 1994 թվականը»։ Աշխատանքում մատնահետքեր են, աչքին նկատելի։ Հեղինակը խոստովանում է․ «Մատնահետքերն այստեղ նշանակում են մարդու ոչ մաքուր ձեռքերը»։
Խմբակային ցուցահանդեսի 44 աշխատանքներից մեկն էլ արվեստագետ, նույն բուհի դասախոս Եսայի Մեյրոյանի հեղինակային «365+1» աշխատանքն է։ Սա արվեստագետի մի քանի տարվա ստեղծագործական գործունեության ամփոփ հաշվետվություններից է։ Գործի հեղինակն ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում դասավանդում է 2000 թվականից։
Աշխատանքի գաղափարը մեկնաբանելիս՝ ասում է․ «Նարեկացու հետ եմ կապում այս գործը։ Հիմնական գաղափարն այն է, որ ամեն մարդ ամեն օր պետք է լինի Աստծո հետ՝ 365 պլյուս մեկ, որ կարողանա մաքուր ապրել։ Այստեղ նշխարքների իմիտացիան է, Նարեկացուց մեջբերումներ են արված։ Դրանք արված են կավից, քանի որ Աստված մարդուն արարեց կավից։ Եւ այստեղ թրծվելու գաղափարախոսություն կա, որ մարդն իր կյանքի ընթացքում թրծվում է, սովորում»։
Խմբակային ցուցահանդեսի «44» անվանումն ամենեւին էլ պատահական չէ, թիվը խոսում է այն մասին, որ Երեւանի (2017 թվականից՝ Հայաստանի) գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հիմնադրման տարեթվից՝ 1997-ից մինչեւ այսօր ունեցել է 44 դասավանդող արվեստագետ, նրանց մի մասն այսօր շարունակում է աշխատանքը բուհում, մյուսները հեռացել են ինչ-ինչ պատճառներով, որոշ արվեստագետներ էլ ֆիզիկապես մեզ հետ չեն։ ․․․․

նյութի շարունակությունը կարդացեք  asparez.am կայքում
Նյութը պատկանում է asparez.am կայքին