Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի  2016թ. ընդունելության ներբուհական մասնագիտական առարկայական քննությունների ծրագրերը:

Հավելված N…
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016թ. ……………………. N…………………հրամանի



ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

021201.01.6 ԴԻԶԱՅՆ
Դիզայն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):
Անհրաժեշտ նյութերը.
Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա. գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                               0-4 միավոր
բ. վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                              0-4 միավոր
գ. անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր
դ. ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր
ե. բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր

  1. «Գունանկար»
Առաջադրանք.
Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով և գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա. նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                          0-4 միավոր
բ. առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր
գ. հեռանկարի խնդրի լուծումը                                                                                 0-4 միավոր
դ. առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր
ե. գունային ներդաշնակությունը                                                                              0-4 միավոր
  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք № 1.
Դիմորդի գծագրական գիտելիքները բացահայտող առաջադրանք:  Առաջադրանքը բաղկացած է երկու խնդիրից.
ա) պրոյեկցիոն գծագրություն: Դիմորդին առաջադրվում է գծագրել երկրաչափական մարմին (գլան կամ կանոնավոր բազմանկյուն հիմքով պրիզմա), որի մեջ բացված են «Z», «Y» կոորդինատային առանցքներին զուգահեռ անցքեր: Տրվում են երկու պրոյեկցիաներ, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա)՝ տալով անհրաժեշտ կտրվածքները:
բ) Լծորդումներ: Դիմորդին առաջադրվում է երկրաչափական բարդ (բաղադրյալ) պատկեր, որի կառուցումը ենթադրում է երկրաչափական գծագրության իմացություն:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի գծագրական թուղթ, գծագրական պիտույքներ (երկու եռանկյուն քանոն՝ 45˚և 60/30˚ անկյուններով, կարկին, չափակարկին, անկյունաչափ, չափաքանոն):
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
1) խնդրի ա) – 10 միավոր
ա) պրոյեկցիայի կառուցումը                                                                0-5 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր
2) խնդիր բ – 10 միավոր
ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը              0-5 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր

Առաջադրանք № 2.
Դիմորդի գունային և ծավալատարածական կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտող առաջադրանք (ստեղծագործական աշխատանք): Դիմորդին առաջադրվում է՝ տրված պատկերներից առնվազն երեքի վրա հիմնվելով, նկարել երկրաչափական մարմիններ (ոչ պակաս, քան 6-ը): Այնուհետև դրանցից ընտրելով առնվազն երեքը՝ կազմել երփներանգ ծավալատարածական կոմպոզիցիա:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի գծագրական թուղթ (ցանկալի է լինի ձգված տախտակի վրա), ջրային ներկեր (գունավոր մատիտներ), վրձին, քանոններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը                                              0-4 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                                                   0-4 միավոր
գ) ստեղծագործության տեղադրումը թղթի վրա                                                                 0-3 միավոր
դ) ստեղծագործության մեջ տարրերի բազմազանությամբ
արտահայտված դիմորդի երևակայությունը                                                                       0-3 միավոր
ե) ընտրված գույների ներդաշնակությունը, գունագեղությունը,
նկարչական հմտությունների կիրառումը ստեղծագործության մեջ                                 0-3 միավոր
զ) աշխատանքը խնամքով կատարելը, այսինքն՝ դիմորդի ձիրքն ու հակումները           0-3 միավոր

021401.01.6 ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):
Անհրաժեշտ նյութերը.
Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա. գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր
բ. վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր
գ. անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր
դ. ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր
ե. բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր:


  1. «Գունանկար»
Առաջադրանք.
Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա. նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                        0-4 միավոր
բ. առարկաների համաչափությունը                                                                                    0-4 միավոր
գ. հեռանկարի խնդրի լուծումը                                                                                             0-4 միավոր
դ. առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                                 0-4 միավոր
ե. գունային ներդաշնակությունը                                                                                          0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք № 1.
Դիմորդի ծավալատարածային և կոլորիտի զգացողության ունակություններ բացահայտող առաջադրանք: Տրվում է երեք առարկա՝ ջրաման, ծաղկաման, մրգաման: Ըստ նախընտրած թեմայի՝ դիմորդը պետք է գտնի այս առարկայի նոր գեղարվեստական ձևի (ֆորմայի) լուծումը: Արդյունքում դիմորդը պետք է լուծի հետևյալ խնդիրները.
ա. գծել տվյալ առարկայի երեք պրոյեկցիաները
բ. աքսոնոմետրիայում նկարել դրա ծավալային տեսքը
գ. հարթային լուծմամբ ստեղծել համապատասխան զարդանախշ
դ. ծավալային մակերեսի վրա նկարել զարդանախշը և լուծել գույնով
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի թուղթ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
ա) թղթի վրա երեք պրոյեկցիաների բաշխումը, աքսոնոմետրիան և ժապավենը            0-3 միավոր
բ) առաջադրված առարկայի, ծավալների կառուցումը                                                       0-4 միավոր
գ) զարդանախշի կատարումը և համապատասխանությունը թեմային                            0-3 միավոր
դ) առարկայի ծավալի կառուցումը (աքսոնոմետրիան)                                                     0-4 միավոր
ե) զարդանախշի տեղադրումը առարկայի ծավալի վրա                                                    0-3 միավոր
զ) խնդրի գունային լուծումը                                                                                                             0-3 միավոր

Առաջադրանք № 2.
Կոմպոզիցիա տրված թեմայով: Տրված երկրաչափական մարմիններից ընտրել երկուսը կամ երեքը և դրանց համադրումով կազմակերպել կոմպոզիցիաներ: A2 թուղթը բաժանել երկու մասի: Մի կեսի վրա կատարել սիմետրիկ, մյուսի վրա ասիմետրիկ կոմպոզիցիաներ (մեկը գույնով, մյուսը՝ գրիզալ (միագույն) ): Մարմինների չափերը կարող են փոփոխվել (մեծացվել կամ փոքրացվել):
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի գծագրական թուղթ, մատիտներ, ջրային ներկեր՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
ա) մակերեսի բաշխումը երկու կոմպոզիցիաների համար                                                0-4 միավոր
բ) նոր մարմինների ստացումը տրված երկրաչափական
մարմինների համադրումով                                                                                      0-4 միավոր
գ) սիմետրիկ կոմպոզիցիայի կազմակերպումը                                                     0-4 միավոր
դ) ասիմետրիկ կոմպոզիցիայի կազմակերպումը                                                  0-4 միավոր
ե) գույնի միջոցով կոլորիտի և տրամադրության, ինչպես նաև
գրիզալի լուծման միջոցով տոնային կշիռի ստեղծումը                                        0-4 միավոր

021201.04.6  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ

Համակարգչային գրաֆիկա մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):
Անհրաժեշտ նյութերը.
Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր
բ) վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր
գ) անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր
դ) ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր
ե) բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր:


  1. «Գունանկար»
Առաջադրանք.
Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                           0-4 միավոր
բ) առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր
գ) հեռանկարի խնդրի լուծումը                                                                                0-4 միավոր
դ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր
ե) գունային ներդաշնակությունը                                                                             0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք № 1.
Դիմորդի գծագրական գիտելիքները բացահայտող առաջադրանք:  Առաջադրանքը բաղկացած է երկու խնդիրից.
ա) պրոյեկցիոն գծագրություն: Դիմորդին առաջադրվում է գծագրել երկրաչափական մարմին (գլան կամ կանոնավոր բազմանկյուն հիմքով պրիզմա), որի մեջ բացված են «Z», «Y» կոորդինատային առանցքներին զուգահեռ անցքեր: Տրվում են երկու պրոյեկցիաներ, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա)՝ տալով անհրաժեշտ կտրվածքները:
բ) Լծորդումներ: Դիմորդին առաջադրվում է երկրաչափական բարդ (բաղադրյալ) պատկեր, որի կառուցումը ենթադրում է երկրաչափական գծագրության իմացություն:

Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի գծագրական թուղթ, գծագրական պիտույքներ (երկու եռանկյուն քանոն՝ 45˚և 60/30˚ անկյուններով, կարկին, չափակարկին, անկյունաչափ, չափաքանոն):
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
1) խնդրի ա) – 10 միավոր
ա) պրոյեկցիայի կառուցումը                                                                0-5 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր
2) խնդիր բ – 10 միավոր
ա) բաղադրյալ տարրերի կառուցումը                                                 0-5 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր



Առաջադրանք № 2.
Դիմորդի հարթ կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտող առաջադրանք (ստեղծագործական աշխատանք): Դիմորդին առաջադրվում է տրված երկրաչափական պատկերներից ընտրելով առնվազն երեքը ստեղծել երկու կոմպոզիցիա՝ սիմետրիկ և ասիմետրիկ: Դրանցից մեկը, դիմորդի ընտրությամբ, պետք է լինի գունավոր, մյուսը՝ միագույն:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի գծագրական թուղթ (ցանկալի է լինի ձգված տախտակի վրա), ջրային ներկեր (գունավոր մատիտներ), վրձին, քանոններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.
ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը                                  0-4 միավոր
բ) գծագրական տեխնիկան                                                                                       0-4 միավոր
գ) ստեղծագործության ճիշտ տեղադրումը թղթի վրա                                           0-3 միավոր
դ) ստեղծագործության մեջ տարրերի բազմազանությամբ
արտահայտված դիմորդի երևակայությունը                                                           0-3 միավոր
ե) ընտրված գույների ներդաշնակությունը, գունագեղությունը,
նկարչական հմտությունների կիրառումը ստեղծագործության մեջ                     0-3 միավոր
զ) աշխատանքը խնամքով կատարելը, այսինքն՝ դիմորդի ձիրքն ու հակումները 0-3 միավոր


021201.03.6  ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
Հագուստի մոդելավորում մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Բնորդի դիմանկար: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):

Անհրաժեշտ նյութերը.
Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր
բ) վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր
գ) անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր
դ) ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր
ե) բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր


  1. «Գունանկար»
Առաջադրանք.
Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ թղթի վրա ջրաներկով նկարել նատյուրմորտ՝ լուծելով հեռանկարային, մակերեսի մեջ տեղադրելու, համաչափությունների գունային և ծավալային խնդիրները:
Անհրաժեշտ նյութերը.
A2  չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները.
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                           0-4 միավոր
բ) առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր
գ) հեռանկարի խնդրի լուծումը                                                                                0-4 միավոր
դ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր
ե) գունային ներդաշնակությունը                                                                             0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Երկու առաջադրանքների նպատակն է բացահայտել դիմորդի ծավալատարածային, հարթապատկերային մտածողական ունակությունները, գունային ճաշակը և երևակայությունը:
Առաջադրանք № 1.
Երկու կամ երեք ծաղկային պատկերներով, ըստ դիմորդի ընտրության, նրանց համադրումով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ գունային, ծավալատարածական կամ հարթային:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափի թուղթ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստերներ:
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
ա) ստաղծագործության տեղադրում մակերեսի մեջ                                              0-2 միավոր
բ) դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը                                        0-2 միավոր
գ) կոմպոզիցիոն կառուցումը                                                                                   0-4 միավոր
դ) տրամադրության ստեղծումը, ընդհանուր բնութագիրը                                     0-3 միավոր
ե) ծավալային (լուսաստվերային) կամ հարթային լուծումները                            0-4 միավոր
զ) ռիթմի զգացողությունը                                                                                         0-2 միավոր
է) գունային և տոնային (կոլորիտի) լուծումները                                                    0-3 միավոր

Առաջադրանք № 2.
Կոմպոզիցիա տրված թեմայով: (ա) A2 չափսի թղթի վրա, օգտվելով 1-2 կամ 3 երկրաչափական և կամ ծաղկային պատկերից (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ միագույն (գրիզալ), տարածածավալային կամ հարթային: (բ) Ստեղծել նույն դետալներով ժապավեն, որը կբացահայտի դիմորդի ռիթմի զգացողությունը, ինչպես նաև գունային մեկնաբանությունը:
Անհրաժեշտ նյութերը.
A2 չափսի թուղթ, մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստեր:

Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները.
ա. ստաղծագործության տեղադրումը մակերեսի մեջ                                            0-2 միավոր
բ. դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը                                        0-2 միավոր
գ. կոմպոզիցիոն կառուցումը                                                                                                0-4 միավոր
դ. տրամադրության ստեղծումը, ընդհանուր բնութագիրը                                     0-3 միավոր
ե. ծավալային (լուսաստվերային) կամ հարթային լուծումները                            0-4 միավոր
զ. պարբերական կրկնությամբ ռիթմական շարք կազմելը                                     0-2 միավոր
է. գունային և տոնային (կոլորիտի) լուծումները                                                    0-3 միավոր
  

021301.01.6 ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գեղանկարչություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Մերկ ֆիգուր բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
Մատիտներ, A2 չափի թուղթ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը թղթի վրա                                   0-4 միավոր
բ) բնորդի անատոմիական և պլաստիկայի խնդիրների լուծումը                                      0-4 միավոր
գ) ծավալային ամբողջականության արտահայտումը լույսի և ստվերի միջոցով             0-4 միավոր
դ) առաջադրանքում հեռանկարի և միջավայրի առկայությունը                                        0-4 միավոր
ե) բնորդի կերպարային բնութագրի բացահայտումը                                                          0-4 միավոր

  1. Գունանկար
Առաջադրանք.
Մերկ ֆիգուր բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
Յուղաներկ, նվազագույնը՝ 50×70 սմ չափի կտավ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը կտավի վրա                                0-4 միավոր
բ) ծավալային ամբողջականության արտահայտումը գույնի,
լույսի և ստվերի միջոցով                                                                                                      0-4 միավոր
գ) հեռանկարի և միջավայրի առկայությունը կտավում                                                      0-4 միավոր
դ) միջավայրի և բնորդի գունային համադրությունը                                                           0-4 միավոր
ե) բնորդի կերպարային բնութագրումը                                                                                0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք.
Կոմպոզիցիա տրված թեմայով
Անհրաժեշտ նյութերը.
Յուղաներկ, նվազագույնը՝ 40×50 սմ չափի կտավ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) թեմային բնորոշ իրավիճակին (դրվագ)
համապատասխան  կոմպոզիցիոն լուծում                                                             0-4 միավոր
բ) հերոսների և միջավայրի կապը                                                                            0-4 միավոր
գ) գեղանկարչական համապատասխան կոլորիտը                                                0-4 միավոր
դ) հերոսների կերպարային լուծումը                                                                       0-4 միավոր
ե) Թեմայի բացահայտումը գծանկարի, գունանկարի և հեռանկարի միջոցով     0-4 միավոր



021301.03.6 ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Քանդակագործություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Քանդակ» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Մերկ ֆիգուր – բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
Մատիտներ, A2 չափի թուղթ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) ֆիգուրի տեղադրումը թղթի մեջ                                                              0-4 միավոր
բ) բնորդի պլաստիկան                                                                                  0-4 միավոր
գ) համաչափությունների ճշտությունը բնորդի հետ                                   0-4 միավոր
դ) ֆիգուրի կառուցման անատոմիական ճշտությունը                               0-4 միավոր
ե) գծանկարի քանդակայնությունը, կառուցողականությունը                    0-4 միավոր

  1. «Քանդակ»
Առաջադրանք.
Դիմաքանդակ – բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
Կավ

Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) գլխի և պարանոցի շարժման ճշտությունը                                                        0-4 միավոր
բ) համաչափությունների և անատոմիական կառուցվածքի պահպանումը         0-4 միավոր
գ) ոսկորների տեղադրումը                                                                                       0-4 միավոր
դ) կերպարի բացահայտումը                                                                                    0-4 միավոր
ե) ծավալների մշակման ֆակտուրան                                                                      0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք.
Էսքիզ տրված թեմայով
Անհրաժեշտ նյութերը.
Կավ կամ պլաստիլին , չափը՝ ոչ մեծ քան 30 սմ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) տրված թեմայի կոմպոզիցիոն բացահայտումը                                      0-4 միավոր
բ) համաչափությունների ճշտությունը                                                        0-4 միավոր
գ) կոմպոզիցիոն կառուցվածքին բնորոշ մոտեցումը                                  0-4 միավոր
դ) կատարողականի թարմությունը                                                              0-4 միավոր
ե) կոմպոզիցիայի զգացմունքայնությունը                                                   0-4 միավոր

021301.02.6 ԳՐԱՖԻԿԱ
Գրաֆիկա մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
  1. «Գծանկար»
Առաջադրանք.
Մերկ ֆիգուր – բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
մատիտ, A2 չափի թուղթ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) բնորդի ֆիգուրի տեղադրումը թղթի վրա                                                0-4 միավոր
բ) համաչափությունների պահպանումը                                                     0-4 միավոր
գ) անատոմիական կառուցվածքի պահպանումը                                       0-4 միավոր
դ) տոնի միջոցով ծավալների արտահայտվածությունը                             0-4 միավոր
ե) բնորդի և միջավայրի ամբողջականությունը                                           0-4 միավոր

  1. «Գունանկար»
Առաջադրանք.
Դիմանկար բնորդից
Անհրաժեշտ նյութերը.
A3 չափի թուղթ, ջրային ներկեր
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) բնորդի տեղադրումը թղթի վրա                                                                           0-4 միավոր
բ) համաչափությունների ու անատոմիական կառուցվածքի պահպանումը        0-4 միավոր
գ) կերպարի և միջավայրի գունային խնդիրների ներդաշնակությունը                 0-4 միավոր
դ) գունային ամբողջականությունը                                                                          0-4 միավոր
ե) բնորդի կերպարի բացահայտումը                                                                        0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք.
Գրքի նկարազարդման էսքիզ՝ տրված թեմայով /գույներով/
Անհրաժեշտ նյութերը.
ջրային ներկեր /ըստ ցանկության/, A2 չափի թուղթ
Կատարման ժամաքանակը.
Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում
Գնահատման չափանիշները.
ա) թեմատիկ առաջադրանքի՝ հորինվածքի
համապատասխանությունը տրված թեմային                                                         0-4 միավոր
բ) կոմպոզիցիոն դրվագի համապատասխանությունը թեմային                            0-4 միավոր
գ) կոմպոզիցիայի գունային միջավայրի կազմակերպվածությունը                       0-4 միավոր
դ) կերպարային լուծումների համապատասխանությունը բովանդակությանը    0-4 միավոր
ե) կերպարի և միջավայրի համապատասխանությունը թեմային                         0-4 միավոր



021801.02.6 ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արվեստաբանություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություն «Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)» առարկայից:
Հարցաշար
Ներածություն
  1. Կերպարվեստը արվեստների համակարգում: Կերպարվեստի տեսակները և յուրաքանչյուր տեսակում եղած ստորաբաժանումները:
  2. Գեղանկարչություն: Տարատեսակները՝ որմնանկար, նկար փայտի և թղթի վրա, կտավ:
  3. Գեղանկարչության տեխնիկան – ջրաներկ, գուաշ, տեմպերա, յուղաներկ:
  4. Գրաֆիկա: Նրա տարատեսակները՝ գծանկար /հաստոցային գրաֆիկա/ և տպագրական գրաֆիկա:
  5. Գծանկարը և գծանկարի նյութերի /սանգինա, ածուխ, մատիտ, պաստել, տուշ/ ճանաչում և արտահայտամիջոցների նկարագրում:
  6. Տպագրական գրաֆիկա: Օֆորտ, վիմագրություն /լիթոգրաֆիա/, լինոփորագրություն, փայտագրություն:
  7. Քանդակ: Քանդակագործության կոշտ և փափուկ նյութերը: Քարե /մարմար, կրաքար, բազալտ, տուֆ/ և մետաղյա /բրոնզ, ոսկի, արծաթ/ քանդակների առանձնահատկությունները:
  8. Կլոր, ռելիեֆային /հարթաքանդակ, բարձրաքանդակ, խորաքանդակ/ և բազմաֆիգուր քանդակներ:
  9. Ճարտարապետությունը որպես տարածական արվեստ: Նրա առնչությունը նկարչությանը /գծերի և հարթությունների զուգորդում/ և քանդակագործությանը / ծավալների և զանգվածների հարաբերակցում/:


ԺԱՆՐԵՐ

  1. Ժանրերը քանդակագործության մեջ – դիմաքանդակ, կիսանդրի, տորսո /իրան/, հուշարձան, ձիարձան, կենդանական արձան:
  2. Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային ժանրերը գեղանկարչության և քանդակագործության մեջ:
  3. Բնանկարը և նրա տեսակները /դիցաբանական բնանկար, լանդշաֆտ, ծովանկար, քաղաքային նկար/:
  4. Դիմանկար: Օրինակներ:
  5. Նատյուրմորտ: Օրինակներ:
  6. Կենցաղային ժանր: Օրինակներ:


ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. Հայկական մանրանկարչություն:
  2. Հայկական միջնադարյան կոթողները, խաչքարերը և ճարտարապետական քանդակազարդումը:
  3. Բնանկարը հայ նոր արվեստում /Այվազովսկի, Բաշինջաղյան, Թադևոսյան, Թերլեմեզյան/:
  4. Բնանկարը խորհրդահայ արվեստում /Սարյան, Առաքելյան, Կոջոյան, Գյուրջյան, Զարդարյան/:
  5. Դիմանկարը հայ արվեստում / Հովնաթանյան, Աղաջանյան, Սարյան/:
  6. Հայկական Պատմական Նկարչություն /Սուրենյանց, Իսաբեկյան/:
  7. Հայկական գրաֆիկա /Շահին, Սարյան, Կոջոյան/:
  8. Հայկական քանդակագործություն /Անդրեաս Տեր-Մարուքյան, Հակոբ Գյուրջյան, Արա Սարգսյան, Երվանդ Քոչար/:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  1. Նախնադարյան արվեստ. քարանձավային նկարչություն, ժայռապատկերներ և քանդակներ: Հիմնական թեմաներ:
  2. Հին Եգիպտոսի արվեստը (ճարտարապետություն, քանդակ, որմնանկար):
  3. Հին Հունական և Հռոմեական ճարտարապետություն: Տաճարներ, օրդերներ, սյուներ, սյունաշարեր: Ճարտարապետական կոթողների տեսակները:
  4. Հին Հունական և Հռոմեական քանդակագործություն, սափորանկարչություն, նկարչություն: Նշանավոր քանդակագործներ՝ Միրոն, Պոլիկլետ, Ֆիդաս,Պրակսիտել, Լիսիպպոս, Սկոպաս:
  5. Միջնադարյան նկարչությունը և նրա տեսակները՝ խճանկար, որմնանկար, սրբապատկեր, մանրանկարչություն, վիտրաժ:
  6. Վերածննդի և Բարոկկոյի արվեստը Իտալիայում – ճարտարապետություն, նկարչություն և քանդակագործություն /Ջոտտո, Մազաչչո, Բրունելեսկի, Բրամանտե, Դոնատելլո, Լեոնարդո,
Ռաֆայել, Միքելանջելո, Ջորջոնե, Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե/:
  1. Վերածնունդը և Բարոկկոն Նիդեռլանդներում /Ֆլանդրիա,Հոլանդիա/ և Գերմանիայում /Վան Էյկ, Բրեյգել, Ռուբենս, Ռեմբրանդտ, Հոլբայն, Դյուրեր/:
  2. Կլասիցիզմը և նոր դասականությունը /նեոկլասիցիզմ/ – Պուսսեն, Դավիդ, Էնգր:
  3. Ռոմանտիզմը Ֆրանսիայում /Ժերիկո, Դելակրուա/:
  4. Ռեալիզմ: Իրականության հավաստի պատկերման սկզբունքները /Դոմիե, Կուրբե/:
  5. Իմպրեսիոնիզմ: Գեղարվեստական սկզբունքները և մեծ նկարիչները – Մանե, Մոնե, Ռենուար, Դեգա:
  6. Պոստիմպրեսիոնիզմ: Գլխավոր ներկայացուցիչները՝ Սեզան, Սյորա, Գոգեն, Վան Գոգ:
  
Առաջադրանք: Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)
Դիմորդի գիտելիքները պարզելու նպատակով տրվում են հարցատոմսեր. Յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց (ընդունելության ծրագրի սահմաններում)
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ա) երեք հարցից յուրաքանչյուրին ճշգրիտ
և լիարժեք պատասխանը                                                                             0-5 միավոր (յուրաքանչյուր
հարցին)
բ) պատասխանների տրամաբանական հետևողականությունը և
լեզվի գրագետ տիրապետումը                                                                     0-3 միավոր
գ) վերլուծական կարողությունների ցուցաբերումը                                    0-2 միավոր

Հայտարարության աղբյուրը հանդիսանում է մայր բուհի կայքը yafa.am