Վահան Թոփչյանի խոհափիլիսոփայական աշխարհը
Վահան Թոփչյան գրաֆիկը հայտնի է իբրև մտածող ու ինքնատիպ ստեղծագործող: Նրա արվեստում յուրօրինակ կերպով համադրվում են ավանդական արժեքները ժամանակակից արտահայտչաձևերի հետ: Թոփչյանը, չունենալով մասնագիտական գեղարվեստական կրթություն, իր ստեղծագործական ուղին ծավալել է անընդմեջ զարգանալու ու ինքնակրթվելու ճանապարհով: Այսօր, կարելի է փաստել, նա ինտելեկտուալ մտածող է ու գրաֆիկայի տեխնիկաներին տիրապետող վարպետ: Թոփչյանն գյումրեցի այն ստեղծագործողներից է, ով շոշափում է քաղաքի զարկերակը, լսում նրա սրտի բաբախը, շնչառությունը, իր գործծերով փորձում կյանք տալ նրա տկար մարմնին: Նկարչին բնորոշ քննադատական աշխարհայեցողությունը և սարկաստիկ մտածողությունը, որով նա դիտում է «կյանք» կոչվող ներկայացումը, ու թղթին հանձնում մերթ իրոնիկ քմծիծաղով, մերթ`անզուսպ քրքիջով: Վ. Թոփչյանը կյանքը ընկալում է որպես որոշակի մեխանիզմ`անիվներից, պտուտակներից, հյուլեներից բաղկացած: Պետք է որևէ միջամտություն`գործողության դնելու բարդ մեխանիզմները: Վահան Թոփչյանի աշխատանքները դիտելիս, ակամա մտածում ես` կյանքը որքան իրական է ու տրամաբանական, նույնքան անիրական է, մտացածին: Այն ավելի շուտ հիշեցնում է աբսուրդի թատրոնի, որտեղ գործում է հիմարության օրենքները:
Այս ամենի հանրագումարը դարձավ 1990-ականների ստեղծագոծությունները, մասնավորապես`«Փոքրիկ մարդիկ» շարքը, որտեղ ներկայացված է փոքրիկ մարդկանց ուրախությունները, տխրությունները, անիմաստ սխրագործությունները: Փոքրիկ մարդիկ իրար հրմշտելով`փորձում են մագլցել պարիսպը… որի հետևում ոչինչ չկա: Ազգային բնավորություն… եթե չես կարող ինքդ բարձրանալ, մի թող որ ուրիշը դա անի: Բարձրացածներից մեկը արդեն վայր է գլորվել: Մյուսներին ևս սպառնում է անփառունակ վախճանի…. Ինչ է հարկավոր փոքրիկ մարդուն երջանկության համար… մի շիշ ոգելից խմիչք կամ թռչող օդապարիկ, մյուսին` տուն`սարի գագաթին, դհոլ ու ակորդեոնի հնչեցրած երաժշտություն: Չկա ոչ մի հոգս ու խնդիր: Կախված իմաստային շեշտադրումից`ընդգծված են կերպարների որոշակի դեմքի և մարմնի մասերը`լայն բացված աչքեր, սրված ականջները, մազակալված ձեռքերն և այլն: Նման գրոտեսկային պատկերումը Թոփչյանի աշխատանքները մոտեցնում են ծաղրանկարների, սակայն չեն անցնում սահմանը` մնալով ասելիքի համատեքստում:
Նկարներում, որպես կանոն, տարածությունն և ֆոնը պայմանական են, ինչը հնարավորություն է ընձեռում ուշադրությունը սևեռելու կերպարների ու ծավալվող գործողության վրա` դիտելով դրանք վերժամանակյա տեսանկյունից: Թղթից պատրաստված «Խորտակվող նավը» ճոճվում է խարխուլ հենարանին գամված: Անտեսելով մոտալուտ վտանգը՝ նրա ուղևորներից մեկը գիտնականի գլխարկով կարդում է, մյուսը շեփոր է փչում, երրորդը սիրահետում է պճնված տիկնոջը, մեկ ուրիշը` փոքրիկ դրոշը ձեռքին, ինքնակոչ առաջնորդի է հիշեցնում: Նրանք զբաղված են իրենց փոքրիկ հոգսերով ու չեն նկատում, որ առագաստի հետևից ինչ-որ մեկը փչում է`կործանման տանելով փոքրիկ մակույկը….
Վ. Թոփչյանի պատկերած մարդիկ իրենց կարծում են վիթխարի ու անհասանելի. դա երևում նրանց կեցվածքից, շարժումներից, դեմքի նշանակալի արտահայտությունից… մինչդեռ նրանք պարզապես հիմար տիկնիկներ են ու ղեկավարվում են խամաճիկի կողմից: Նկարիչը միևնույն ժամանակ մնում է զուսպ դիտողի դերում: Դիտելով «Մարիոնետներ» շարքը`ակամայից վերհիշում ես Պ. Բրեյգելի «Ֆլամանդական ասացվածքներ» կտավը, Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» ստեղծագործությունը, դադաիզմն ու աբսուրդի թատրոնը. համոզվում ես` որքան գոյություն ունի մարդ արարածը, նույնքան էլ` հիմարությունը, մեծամտությունն ու տգիտությունը… որոնք քայլում են քաղաքներով, ապրում են տարբեր ժամանակներում ու ղեկավարում բոլորին… Վահան Թոփչյանի մարիոնետները, ճիշտ է ծնունդն են XX դարի Գյումրու բարքերի, սակայն նրանք ապրում են միշտ ու ամենուր, իբրև համամարդկային թշվառ գոյության առհավատչյան:
Անցյալը համատեղվում է ներկայի հետ, շարունակում ու վերիմաստավորում են նկարչի հին թեմաները, որոնց հանրագումարն է «Թռչուն.բնապատկեր» շարքը. այն ցուցադրվել է 2016թ. Գյումրու Գալերի-25 ցուցասրահում: Շարքը յուրօրինակ հանրագումարն է նկարչի նոր տեխնիկական և թեմատիկ որոնումների: Մեկ խորագրի տակ ներկայացված է երեք տարբեր շարքեր: Դրանք ասես օրգանապես շարունակում ու զարգացնում են նկարչի նախորդ շարքերը՝ «Պ. Ս.», «Մարիոնետներ», «Մարդկային կատակերգություն», որոնցում նկարիչը խոսում էր ժամանակի, մարդկային ճակատագրի, հասարակության ու անհատի փոխհարաբերությունների մասին: Այժմ գլխավոր «հերոսը» թռչունն է, որը «ճախրելով» մեկ կտավից մյուսը, շարքի բոլոր նկարների տարածությունը լցնում էր օդով, լույսով, յուրօրինակ ոգեղենությամբ: Շարքը կատարված էր գորշ գույնի բոլոր երանգներով, որոնք տարբեր լուսավորության տակ ստանում էին նրբերանգներ ու նոր շեշտադրումներ: Դիմելով տարբեր տեխնիկական միջոցների`մատիտ, տուշ, ջրաներկ, օֆորտ` նկարիչը գտնում է գրաֆիկական հետաքրքիր լուծումներ:
Վերացարկված բնապատկերները «Պ.Ս.» շարքի յուրօրինակ զարգացումն են «Պոստ սկրիպտումը», որը նկարիչը ներկյացրել էր 2000 թ. Բիենալեին. վերացարկված պատկերների ֆոնին քերծված են թվեր, անուններ, տառեր, որոնք ասես նշմարել են ժամանակի հետքը`դաջվելով հիշողության մեջ: Նոր շարքի բնապատկերները ձերբազատված են թվերից, անուններից, տառերից…. նկարիչը «բարձրացել» և վերևից, իր «թռչնի» բարձրությունից է դիտարկել նույն տարածքները…. ժամանակը ջնջում է ամեն ինչ, որպեսզի դատարկ տիրույթ պատրաստի նոր տառերի, թվերի, անունների համար:

«Թռչնի» պատկերով էջերը աչքի են ընկնում կատարման թեթևությամբ ու դինամիզմով (« յուրօրինակ թռիչքով»): Թոփչյանի թռչունը ունի բնավորություն. այն կարող է խորհրդանշել փոփոխություն/ շարժում/ նորություն/պատրանք/ և ընկալվել իբրև ինքնաբավ բիծ, գիծ, որը հաղթահարելով թղթի/ օդի տիրույթը, դուրս է թռչում տարածությունից, շարունակվում է այլ պատկերների մեջ:
Շարքի անվան կոնտեքստից մի փոքր առանձնանում է դիմանկարների շարքը, որտեղ պատկերված են մարդն ու թռչունը: Ընդ որում, թռչնի ընկալումն փոխվում է հերոսի կերպարով պայմանավորված: Այստեղ նկարիչը դիմում է մարդու ու թռչնի տարբեր ասոտիատիվ պատկերների`ստեղծելով տիպային, ընդհանրական բանբեր, երիտասարդ պատանու ձեռքերում այն վերածվում է աքլորի`իբրև տեսակի ինքնահաստատման միջոց, փքված պարոնի կողքին`թռչունը աննկատ թշվառ ճնճղուկ է…. Չէ՞ որ յուրաքանչյուրը կյանքը ընկալում է սեփական պրիզմայով ու հայեցողությամբ, ինչպես դա անում է գյումրեցի գրաֆիկ Վահան Թոփչյանը: