Գյումրին մի հնչեղ գույն է հայ կերպարվեստի ներկապնակում: Այն միշտ առանձնացել է իր
ուրույն աշխարհընկալմամբ ու ստեղծագործական մեծ ներուժով: Աղետալի երկրաշարժից հետո մշակութային կյանքը վերագտնելու և հոգևոր վերածննդի կայացման գործում բախտորոշ եղավ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնումը: Հիմնադրման օրվանից առ այսօր այն ոչ միայն սիրված կրթօջախ է, այլև արվեստագետների ու արվեստասերների հավաքատեղի, որտեղ յուրովի զուգորդվում ու խաչաձևվում են հինն ու նորը, Արևմուտքն ու Արևելքը, ավանդականն ու ժամանակակիցը: Մասնաճյուղի ջանքերը միտված են Գյումրու գեղարվեստական ավանդույթների պահպանմանը, հայ և համաշխարհային մշակույթի հարուստ ժառանգության տարածմանը, ստեղծագործական ինքնատիպ մտածողության զարգացմանը, որոնք, համադրվելով ժամանակակից մշակութային արժեքների հետ, ստանում են նոր ու ինքնատիպ դրսևորումներ:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղն անցել է բովանդակալից և ձեռքբերումներով լի ճանապարհ: Տարբեր տարիների այստեղ աշխատել ու մինչև օրս շարունակում են աշխատել 44 արվեստագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, արվեստաբաններ, որոնցից յուրաքանչյուրն ստեղծագործելու հետ մեկտեղ կրթում ու դաստիարակում է երիտասարդներին՝ նրանց մեջ սերմանելով ժամանակի զգացողությունն ու որոշակի արժեհամակարգ: Այս կապը թույլ է տալիս զարգացնել Գյումրու գեղարվեստական ավանդույթները, ապահովել բնականոն սերնդափոխություն կերպարվեստի ոլորտում: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը քաղաքում մշակութային մթնոլորտ ստեղծող հաստատություններից է, որը ձևավորում է ճաշակ, հղկում ու արհեստավարժ մասնագիտական կրթություն տրամադրում տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդներին…
ՀԳՊԱ Գյումրու Մասնաճյուղը տարածաշրջանի հոգևոր կյանքին մեծ լիցք է հաղորդում՝ իր շուրջը համախմբելով քաղաքի արվեստագետներին, նոր մասնագիտություններ զարգացնում, թելադրում է ճաշակ ու քայլում ժամանակին համահունչ:
Քսաներեք տարին քիչ ժամանակ է բուհի տարեգրության մեջ, սակայն բավարար է կայացման ու սեփական դիմագիծն ունենալու համար:

Արաքս Մարգարյան,
արվեստագիտության թեկնածու, դոցենտ
արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Gyumri is a vibrant color in the palette of Armenian art. It has always stood out for its unique outlook and great creative potential. After the disastrous earthquake, SAFA Gyumri branch was instrumental in restoring cultural life and in making a spiritual revival. Since its inception, it has been not only a favourite educational institution but also a gathering of artists and art lovers, where the old and the new, the West and the East, the traditional and the modern are combined and intertwined. The efforts of the branch are aimed at preserving the artistic traditions of Gyumri, spreading the rich heritage of Armenian and world culture, developing unique creative thinking, which, in combination with modern cultural values, receive new and unique manifestations. SAFA Gyumri branch has gone through a rich and meaningful path. 44 artists have worked and continue to work here for many years - painters, sculptors, and art critics, each of whom, along with his creativity, educate and nurtures young people, instilling in them a sense of time and a certain value system. This connection enables us to develop the artistic traditions of Gyumri, to ensure a natural generation change in the field of fine arts. Gyumri branch of the Academy of Fine Arts is one of the institutions that create a cultural atmosphere in the city, which creates a taste, luster and professional education for talented young people in the region and walking in time. Twenty-three years is a short time in University chronology, but it is enough for development and self-image.
Araks Margaryan,
Candidate of Arts, Associate Professor
Candidate of Arts, Associate Professor