Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը ուսումնական մաս /411 սենյակ/ ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում ստանալու համար։


Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին․

1. Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։

2. Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ երեխաների ծննդյան վկայականների պատճեները։

3. Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով):

4. Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճեն՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։



Ուսումնական մաս.
ՀՀ ք.Գյումրի Անկախության հր.1
3-րդ հարկ 411 աշխատասենյակ