Մարտի 9-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց ՀԳՊԱ ԳՄ-ի դասախոս, արվեստագետ, մոդելավորող Տաթև Հարթենյանի անհատական ցուցահանդեսը:

 

Հագուստի մոդելավորման մասնագիտության և ամբիոնի պատմությունը ՀԳՊԱ ԳՄ-ում արդեն ունի երկու տասնամյակից ավելի ժամանակագրություն: Այս
  «Անհնարինի» սահմանը հատելու և այն հնարավոր դարձնելու համար մարդկությունից այսօր պահանջվում է ընդամենը մի քանի ստեղնաշարային հարված (Click)։ Կամա թե ակամա լինելով
Լռություն է, բայց նրանք զրուցում են: Լռություն՝որը խախտվում է միայն ոտնաձայներից: Խավարի սև ֆոնին հստակ երևում է բեմին նստած կարմիր զգեստով աղջիկը: Նրա դիմաց սեղան է, աթոռին

⬇ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

2021 թվականի II կիսամյակի համար ուրախ ենք հայտարարել նոր կրթաթոշակային ծրագրի մասին, որն իրականացնելու ենք ամերիկյան Royal Pharmacy Drugs

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի սիրելի՛ ուսանողներ։
Բուհում 2020/2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասընթացները կմեկնարկեն սույն թվականի փետրվարի 8-ին։

1998 թ.-ից ի վեր //ԿԱԶԱ// հիմնադրամը տարեկան մոտ 20 կրթաթոշակ է տրամադրել ակտիվ, նախաձեռնող և օժտված ուսանողներին: Կրթաթոշակառուները Երևանի և Գյումրիի մեր

 

//Զրույց// Արտ – Պերֆորմանս
Հունվարի 19-ին` ժամը 10:30-ին, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում հնարավորություն ունեք ազատ դիտելու և մասնակցելու Գեղանկարի III կուրսի Կոմպոզիցիա առարկայի
դիտում-ցուցահանդեսին՝ ընդամենը մեկ օր տևողությամբ:
Նույն օրը՝ ժամը 10:35֊ից 10:50-ը ՀԳՊԱ ԳՄ-ի դահլիճում կուրսային աշխատանքի շրջանակներում տեղի կունենա //Զրույց// խորագրով արտ-պերֆորմանս:



Ուսանող արվեստագետներ՝
Լիլյա Տոնոյան
Մերի Մաթոսյան
Ռաիսա Պետոյան
Քրիստինա Անտոնովա

Ղեկավար՝ Վահագն Ղուկասյան




🔘Հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը՝ պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։

Կ Ա Ր Գ  
                                                                                                                                 2020-2021ուստարի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ



Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող II-IV կուրսերի ուսանողները.

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին

2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը

3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին

4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին

5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին

6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին

7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին

8) Քառօրյա պատերազմի մասնակիցներին

9) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին

10) երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ

11) սիրիահայ ուսանողներին

12) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն

Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից


     

🔻Դիմումները և փաստաթղթերը ներկայացնել ուսումնական մաս մինչև 2020թ. սեպտեմբերի 15-ը


Ըստ կարգավիճակի դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝

· դիմում ռեկտորի անունով,

· առաջադիմության թերթիկ,

· ծննդյան վկայականի պատճենը

· առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,

· հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,

· պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,

· որդեգրման վկայականի պատճենը,

· խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,

· ամուսնալուծության վկայականի պատճենը,

· միայնակ մոր վկայականի պատճենը,

· ծնողի մահվան վկայականի պատճենը,

· դատարանի վճռի պատճենը:


🔺Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի լուսապատճենները ուղարկել ananyan.nara58@mail.ru էլեկտրոնային հասցեին։