⬇ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ
2021 թվականի II կիսամյակի համար ուրախ ենք հայտարարել նոր կրթաթոշակային ծրագրի մասին, որն իրականացնելու ենք ամերիկյան Royal Pharmacy Drugs ընկերության հիմնադիր՝ դոկտոր Հայկ Սարգսյանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ։ Ծրագրով ընտրված ուսանողներ կստանան ուսման վարձի փոխհատուցման կրթաթոշակ ։
Ծրագրին կարող են դիմել միայն ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի վճարովի համակարգի ուսանողներ:
⬇ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել ստորև սահմանված բոլոր չափանիշներին համապատասխանող ուսանողները.
· Ուսում առկա համակարգում՝ սկսած բակալավրիատի առաջի կուրսից և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում
· Բարձր առաջադիմություն
·Կամավորության և Նախաձեռնողականության հատկանիշներ
⬇ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓ
Յուրաքանչյուր ուսանող կստանա կրթաթոշակ առավելագույնը 175,000 ՀՀԴ չափով: Կրթաթոշակ տրամադրելիս հատկացվող գումարի չափը կարող է տարբերվել դիմումատուի հայցած չափից՝համաձայն ծրագրի հանձնաժողովի որոշման:
⬇ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ընտրության գործընթացը բաղկացած է 4 փուլից.
· Դիմումի փաստաթղթային փաթեթի ընդունում և համապատասխանություն սահմանված չափանիշներին
· ընտրական հանձնաժողովի գնահատում
· ընտրված կրթաթոշակառուների հաստատում հանձնաժողովի կողմից
Դիմելու համար անհրաժեշտ փաթեթը
1. Դիմումը՝ լրացված կից ձևի մեջ
2. Առավելագույնը 1 րոպե տևողությամբ տեսանյութի հղում (wetransfer, youtube, vimeo) կամ կրիչով/ առանց մոնտաժի/, որում խնդրում ենք ներկայացնել Ձեզ ՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝
• Ի՞նչ եք անելու դուք Ձեր համայնքում մասնագիտություն ստանալուց հետո։
• Ինչո՞ւ է ըստ ձեզ անհրաժեշտ,որ այս դրամաշնորհը դուք ստանաք։
• Որտեղ եք տեսնում Ձեզ ավարտելուց հետո որպես մասնագետ և ինչ կուզենայիք փոխել ։
1. Ստեղծագործական պորտֆոլիո, որտեղ պետք ներառել CV և Ձեր արվեստային նախագծերի նյութեր, ստեղծագործություններ:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է նշված փաթեթն ուղարկել artacademygyumri@gmail.com էլ․ հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 22-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով Կրթաթոշակի դիմում։
Ծրագիրը ֆինանսավորվում է ամերիկյան Royal Pharmacy Drugs ընկերության հիմնադիր՝ դոկտոր Հայկ Սարգսյանի կողմից: