Բուհում 2020/2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասընթացները կմեկնարկեն սույն թվականի փետրվարի 8-ին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում պարտադիր հարկավոր է կիրառել անվտանգության մի շարք կանոններ, որոնք կնպաստեն համավարակից խուսափելուն, ինչպես նաև կնվազի այն տարածելու վտանգը։
ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՒՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՎ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է՝
Դասընթացների ընթացքում, լսարաններում, դասամիջոցներին, միջանցքներում, սրահներում, սենյակներում՝ առօրյա աշխատանքային ժամերի ընթացքում պահպանել միմյանց նկատմամբ 1.5-2 ՄԵՏՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԿՐԵԼ ԴԻՄԱԿ և ժամանակ առ ժամանակ ՁԵՌՔԵՐՆ ԱԽՏԱՀԱՆԵԼ ախտահանիչ լուծույթով։ Այն անձինք, ովքեր կզգան, որ ունեն առողջական տարբեր խնդիրներ (անկախ այն փաստից` դա ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ վարակ է, թե այլ հիվանդության ախտանիշ), խնդրում ենք չհաճախել բուհ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով ամբիոններին: