🔘Հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը՝ պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին՝
1. Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
2. Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում
3. Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ուսումնական մասի վարիչ Ա․Անանյանին 093-625-991 հեռախոսահամարով: