Հագուստի մոդելավորման մասնագիտության և ամբիոնի պատմությունը ՀԳՊԱ ԳՄ-ում արդեն ունի երկու տասնամյակից ավելի ժամանակագրություն: Այս տարիների ընթացքում Հագուստի մոդելավորման ամբիոնը մեծ դեր է խաղացել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ անկախ Հայաստանում նորաձևության մշակույթի և դպրոցի կայացման գործում: Տարիների ընթացքում հագուստի մոդելավորման ամբիոնը համալրվել է գերժամանակակից կարի լաբորատորիաներով' ճապոնական և ամերիկյան արտադրության տեխնիկայով, որն ապահովում է նորաձևության և հագուստի մոդելավորման մասնագիտության կրթական պրոցեսի ամբողջական, բարձրորակ ընթացքը:
Այսօր մենք ուրախ ենք հայտարարել Հագուստի մոդելավորման ամբիոնին կից ՀԳՊԱ ԳՄ-ի <<Նորաձևության ԼԱԲ>>-ի կամ <<FashionLab>> նախագծի գործարկման մասին, որի նպատակն է բուհում ուսումնառության ընթացքում ապահովել և լրացնել կրթական համակարգի ամբողջական ցիկլ՝ տեսական և գործնական գիտելիքներից մինչև շուկա՝ արտադրություն և վաճառք …
ՀԳՊԱ ԳՄ-ի <<Նորաձևության ԼԱԲ>> նախագծի նպատակն է կատարել հետազոտական լաբորատորիայի գործառույթ, որտեղ մշակվելու և իրականացվելու են հայկական նորաձևության զարգացման նախագծեր՝ փորձելով պահպանել և զարգացնել տարածաշրջանի տեքստիլագործության ավանդույթները և ստեղծել նորաձևության մշակույթի զարգացման նոր ուղիներ:
Այն նաև կապ է հանդիսանալու երիտասարդ դիզայներների և տեղական տեքստիլ արտադրողի միջև…
Այն նաև կապ է հանդիսանալու երիտասարդ դիզայներների և տեղական տեքստիլ արտադրողի միջև…
Որպես START_UP նախագիծ' <<Նորաձևության ԼԱԲ>>-ը սկզբնական շրջանում ՀԳՊԱ ԳՄ-ում գործարկվելու է առցանց հարթակում, որտեղ յուրաքանչյուրը՝ քաղաքացի և արտադրող, կարող է ծանոթանալ նորաձևության նոր մոդելներին, պատվիրել այն և, ինչու ոչ, նաև առցանց հարթակում պատվիրել իր հավանած' արդեն ստեղծված հագուստի տեսակը՝ անհատական մոտեցմամբ…