«Անհնարինի» սահմանը հատելու և այն հնարավոր դարձնելու համար մարդկությունից այսօր պահանջվում է ընդամենը մի քանի ստեղնաշարային հարված (Click)։ Կամա թե ակամա լինելով սոց ցանցերի անմիջական «ղեկավարության» տակ արվեստագետը համակարգչային ծրագրերի օգնությամբ մոդիֆիկացնում է արվեստի ստեղծագործությունը՝ զուգորդելով գեղեցիկն ու օգտակարը։
Այս ցուցահանդեսը տարբերվում է ինչպես կատարման տեխնիկայով, այնպես էլ կարգախոսով՝ «անիրական թվացող արվեստը» վերափոխվում է «իրականություն բերվող արվեստի», որը իրականացնում են ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դիզայնի , հագուստի մոդելավորման և կիրառական արվեստի բաժնի ուսանողները, ովքեր համակարգչային մոնիտորները ծառայեցրել են որպես պորտալ՝ արվեստը էկրաններից դուրս բերելու և կիրառելի դարձնելու համար։ «Պորտալ» խորագիրը կրող ցուցահանդեսը իրականացվում է «Համակարգչային փաթեթ» առարկայի շրջանակներում, որի ընթացքում ուսանողները գաղափարները դարձրել են շոշափելի` պոստերների, լոգոների, նամակների և գրքերի ձևավորման միջոցով։
Դեռ հնուց պոստերները (պաստառ) կիրառվում էին քաղաքական ուղերձ փոխանցելու նպատակով, նաև ծառայում գովազդային գործիք կամ հանդես գալիս, որպես անոնս թատրերական ներկայացման համար։ Այսօր պոստերները կրում են նաև դեկորատիվ բնույթ և թվայնացված արվեստի (digital art) ուղղության անբաժան մասն են։
Լոգոները ևս ունեն լայն կիրառություն. նպատակը արագ կերպով գիտակցությանը ազդակ հասցնելն է այս կամ այն կազմակերպության/ անհատի գործունեության մասին։
Գրքերի ձևավորման համար ստեղծագործողից պահանջվում է թիրախավորել միտքը, որը թաքնված է ստեղծագործության մեջ, իսկ ավելի կարճ՝ երբ նկարը խոսում է հեղինակի փոխարեն։ Նկարազարդումը և տեքստը փոխլրացնում են միմյանց։ Այսպիսով, ցուցահանդեսի թեմաների ընտրությունը պատահական չէ՝ «Ալիսան Հրաշքների աշխարհում» հեքիաթի նկարազարդումից մինչև սեփական բիզնես գաղափարի բրենդինգի իրականացում, նամակը, որպես արվեստի գործ, երաժշտական սկավառակի այլընտրանքային, էսթետիկ կիրառում...