Re-start /Ռե-սթարտ անող արվեստագետը. Լևոն Ֆլջյան
Լևոն Ֆլջայն՝ երիտասարդ արվեստագետ, ով 2000 ականների կեսերից ակտիվ գործունեություն ծավալեց Գյումրու ժամանակակից արվեստի դաշտի

Այսօր արվեստի մեդիաները չեն սահմանափակվում ավանդական նյութերով:
Ստեղծագործությունները, որը ստորագրված են
Ալքիմիկոսը
Արմեն Տեր-Մկրտչյանը Գյումրու ամենայուրատիպ արվեստագետներից է, լուսանկարիչ, որը վերջին տարիներին աշխատում է ռեզինոտիպիայի տեխնիկայով:
Փետրվարի 28-ին , Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ էին այցելել Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչները՝ ՀԳՊԱ պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի և աշխատակազմի մի քանի անդամների ուղեկցությամբ:

Իռլանդիացի մեր գործընկերները ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ծանոթացան բուհի կառուցվածքին, ծրագրերին,մասնագիտություններին և այլն: Հյուրերը գրաֆիկայի լաբորատորիայում կարողացան մասնակցել գրաֆիկական այլընտրանքային տպագրության՝ ցիանոտիպիայի վարպետության դասի,որն անցկացրեց ՀԳՊԱ ԳՄ-ի դասախոս Արմեն Տեր-Մկրտչյանը :












 
Գյումրու ՄԷԿ ՀԿ և Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի կողմից՝ դեկտեմբերի 15-21-ը Գյումրիում իրականացվեց <<Վերելք>>` քանդակագործության 4-րդ
Դեկտեմբերի 11 -ին,ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց «Մեր ժամանակակիցները» խորագրով դիմաքանդակների ցուցահանդես:

 Ճարտարապետության պատմություն և հայ արվեստի պատմություն առարկաների դասերի շրջանակներում, արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողները այս անգամ էլ այցելեցին
Նոյեմբերի 25-ին՝ Բաուհաուզի հարյուրամյակի շրջանակներում, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց «Բաուհաուզի կանայք» խորագրով
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Արվեստի նորարարական կենտրոնը կատարում է ընդունելություն 6-15 տարեկանների համար:

Արվեստաբանները կրկին անգամ ուղևորվեցին ուսումասիրելու Շիրակի մարզի պատմամշակութային վայրերն ու ճարտարապետական հուշարձանները: Այս անգամ՝ նշանակետ էր ընտրվել Հառիճի վանական համալիրը, Արթիկի Մեծ և Արթիկի Փոքր եկեղեցիները:
Ուսանողները բացօթյա դասի ընթացքում  բացի յուրացված նյութից  անմիջական կերպով, իրենց սեփական աչքերով ծանոթացան և ուսումնասիրեցին միաջնադարյան հայկական ճարտարապետությանը բնորոշ շինությունները, եկեղեցիների տիպերն  ու  ոճային առանձնահատկությունները:
Առաջին կանգառը 7-13 դարում կառուցված Հառիճի վանական համալիրն էր կամ Ղփչաղավանքը: Ինչպես գիտենք՝ վանքի գլխավոր եկեղեցին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով կառուցված խաչաձև-գմբեթավոր մեծաչափ շինությունն է /13-րդ դար/,  իսկ հնագույն շինությունը 5-րդ դ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է: Հառիճավանքը հայտնի է նաև իր շուրջը հյուսված լեգենդներով, որի մասին պատմեցին նաև տեղացիները:
Հաջորդ վայրը, որ այցելեցինք Արթիկ քաղաքն էր, որտեղ գտնվում  են հայ ճարտարապետության հայտնի մյուս երկու եկեղեցիները՝  խաչաձև հատակագծով Սբ. Գևորգը կամ Գրիգոր Լուսավորիչ  /7-րդ դար/ և բազիլիկ-կենտրոնագմբեթ Սբ. Մարինե կամ Աստվածածինը /5-րդ դար/ և ավելի ուշ շրջանի գերեզմանոց դամբարանները,  յուրահատուկ խաչքարերով:
 Հարևանությամբ գտնվող երկու եկեղեցիներն էլ կիսավեր վիճակում են գտնվում: Այստեղ՝  հնարավորություն ընձեռնվեց ուսումնասիրել եկեղեցիների ճարտարապետական տարրերն ու շինարվեստը, քանի որ ակնհայտ երևում էին բոլոր դետալները: Պետք է նշել, որ 5-րդ դարի եկեղեցու տարածքում պեղումներ էին իրականացվել:
Եկեղեցու շրջակայքում դամբարաններ  են: Հիմնականում քրիստոնեական թաղումներ են կատարվել: Հնագետների  ենթադրություններով՝ քահանաներ են եղել, որոնց հուղարկավորել են եկեղեցու տարածքում:Հնավայրի վերին մշակութային շերտը թվագրվում է 1800-ականներին: Այդ ժամանակաշրջանի գտածոն թոնիրն է ու եկեղեցու ջրատար համակարգը: Կավե խողովակաշարը Արթիկի սարերի բնական աղբյուրների ջուրը հասցրել է եկեղեցուն ու հարակից կացարաններին: /1/
Գյուղացիների խոսքերով՝ տարածքի հետագա ուսումանսիրություններն ու եկեղեցու վերանորոգումը նախատեսվում է ապագայում,  իսկ  մեր՝  արվեստաբանների բացահայտումները՝ շարունակվելու են  նաև առաջիկայում: