Արվեստաբանները կրկին անգամ ուղևորվեցին
ուսումասիրելու Շիրակի մարզի պատմամշակութային վայրերն ու ճարտարապետական հուշարձանները:
Այս անգամ՝ նշանակետ էր ընտրվել Հառիճի վանական համալիրը, Արթիկի Մեծ և Արթիկի Փոքր
եկեղեցիները:
Ուսանողները բացօթյա դասի ընթացքում բացի յուրացված նյութից անմիջական կերպով, իրենց սեփական աչքերով ծանոթացան
և ուսումնասիրեցին միաջնադարյան հայկական ճարտարապետությանը բնորոշ շինությունները,
եկեղեցիների տիպերն ու ոճային առանձնահատկությունները:
Առաջին կանգառը 7-13 դարում կառուցված
Հառիճի վանական համալիրն էր կամ Ղփչաղավանքը: Ինչպես գիտենք՝ վանքի գլխավոր եկեղեցին
Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով կառուցված խաչաձև-գմբեթավոր մեծաչափ շինությունն
է /13-րդ դար/, իսկ հնագույն շինությունը
5-րդ դ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է: Հառիճավանքը հայտնի է նաև իր
շուրջը հյուսված լեգենդներով, որի մասին պատմեցին նաև տեղացիները:
Հաջորդ վայրը, որ այցելեցինք Արթիկ քաղաքն
էր, որտեղ գտնվում են հայ ճարտարապետության
հայտնի մյուս երկու եկեղեցիները՝ խաչաձև հատակագծով
Սբ. Գևորգը կամ Գրիգոր Լուսավորիչ /7-րդ դար/
և բազիլիկ-կենտրոնագմբեթ Սբ. Մարինե կամ Աստվածածինը /5-րդ դար/ և ավելի ուշ շրջանի
գերեզմանոց դամբարանները, յուրահատուկ խաչքարերով:
Հարևանությամբ գտնվող երկու եկեղեցիներն էլ կիսավեր
վիճակում են գտնվում: Այստեղ՝ հնարավորություն
ընձեռնվեց ուսումնասիրել եկեղեցիների ճարտարապետական տարրերն ու շինարվեստը, քանի որ
ակնհայտ երևում էին բոլոր դետալները: Պետք է նշել, որ 5-րդ դարի եկեղեցու տարածքում
պեղումներ էին իրականացվել:
Եկեղեցու շրջակայքում դամբարաններ են: Հիմնականում քրիստոնեական թաղումներ են կատարվել:
Հնագետների ենթադրություններով՝ քահանաներ
են եղել, որոնց հուղարկավորել են եկեղեցու տարածքում:Հնավայրի վերին մշակութային շերտը
թվագրվում է 1800-ականներին: Այդ ժամանակաշրջանի գտածոն թոնիրն է ու եկեղեցու ջրատար
համակարգը: Կավե խողովակաշարը Արթիկի սարերի բնական աղբյուրների ջուրը հասցրել է եկեղեցուն
ու հարակից կացարաններին: /1/
Գյուղացիների խոսքերով՝ տարածքի հետագա
ուսումանսիրություններն ու եկեղեցու վերանորոգումը նախատեսվում է ապագայում, իսկ մեր՝ արվեստաբանների բացահայտումները՝ շարունակվելու
են նաև առաջիկայում: