Նոյեմբերի 25-ին՝ Բաուհաուզի հարյուրամյակի շրջանակներում, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց «Բաուհաուզի կանայք» խորագրով
ցուցահանդեսը՝ կազմակերպված Երևանի «Գյոթե կենտրոնի» կողմից։Բացմանը իրենց ներկայությամբ պատվեցին և ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Գյոթե ինստիտուտի ղեկավար Բարբարա ֆոն Մյունխհաուզենը, Երևանում <<Գյոթե կենտրոնի>> ղեկավար Նաթիա Միքելաձե Բախսոլիանին, <<Վաղվա քաղաքը>> ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը, Գյոթե կենտրոնի ներկայացուցիչներ Հասմիկ Մուրադյանն ու Մարիամ Գուրզադյանը և Հայաստանում Հայնրիխ
Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննա Խաչատրյանը:
Ցուցահանդեսի բացումից հետո,ՀԳՊԱ ԳՄ-ում դասախոսությամբ հանդես եկավ ճարտարապետության և արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը ։