Փետրվարի 28-ին , Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ էին այցելել Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչները՝ ՀԳՊԱ պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի և աշխատակազմի մի քանի անդամների ուղեկցությամբ:
Իռլանդիացի մեր գործընկերները ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ծանոթացան բուհի կառուցվածքին, ծրագրերին,մասնագիտություններին և այլն: Հյուրերը գրաֆիկայի լաբորատորիայում կարողացան մասնակցել գրաֆիկական այլընտրանքային տպագրության՝ ցիանոտիպիայի վարպետության դասի,որն անցկացրեց ՀԳՊԱ ԳՄ-ի դասախոս Արմեն Տեր-Մկրտչյանը :