Գյումրու ՄԷԿ ՀԿ և Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի կողմից՝ դեկտեմբերի 15-21-ը Գյումրիում իրականացվեց <<Վերելք>>` քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումը, որին ներկա էին 8 երկրից 40 մասնակից արվեստաբաններ և արվեստագետներ: Նրանց շարքերում էին նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ավագ դասախոս, քանդակագործ ՝Արթուր Գևորգյանը, դասախոս, քանդակագործ Ալբերտ Շաբոյանը արվեստաբաններ՝ դոցենտ Արաքս Մարգարյանը, Գայանե Պապիկյանը: Ծրագրի հիմնական համակարգողը Աշիկ Հովհաննիսյանն է: Սիմպոզիումին անմասն չմնաց ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը։ Գյումրու մասնաճյուղի միջազգային այս ծրագրի հիմնական գործընկերն է և մշտապես աջակցում է ծրագրի իրականացմանը, որի մի հատվածը տեղի ունեցավ <<Վիեննական ակումբ>>-ում, և բուհի արվեստանոցներում: Գիտաժողովներին մասնակցում էին ԱՊՀ 9 կերպարվեստի բուհերի, 8 թանգարանների, 5 հիմնադրամների արվեստագետներ և արվեստաբաններ՝ Սուրիկովի անվան Մոսկվայի պետական գեղարվեստի ակադեմիական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աննա Ֆլորկովսկայան, Տաշկենդի ճարտարապետաշինարարական ինստիտուտի դասախոս Սուխրոբ Կուրբանովը, ՌԴ-ի <<Ցարիցինո>> պետական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միխայել Տրենիխինը և այլք: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը շարունակում է լինել յուրօրինակ արվեստի հարթակ ստեղծագործ արվեստագետների համար… Ծրագրի արդյունքում դեկտեմբերի 21-ը հայտարարվեց քանդակագործի միջազգային օր և նշանավորվեց քանդակագործական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ, որին մասնակցում էին մասնակից երկրների 20 քանդակագործներ։