Դեկտեմբերի 11 -ին,ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց «Մեր ժամանակակիցները» խորագրով դիմաքանդակների ցուցահանդես:

Քանդակը, հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական տարր, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման ընթացքում՝ ստանալով հիմանականում գեղագիտական և դեկորատիվ բնույթ:
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժնի ուսանողները կազմակերպել են «Մեր ժամանակակիցները» խորագրով ցուցադրություն, դասախոսներ` Լևոն Աղանյանի և Ալբերտ Շաբոյանի ղեկավարությամբ:
Դիմաքանդակի շնորհիվ ապագա արվեստագետները փորձում են փոխանցել բնորդի նմանությունն ու մարդու ֆիզիկական և հոգևոր աշխարհի փոխհարաբերությունների բարդությունը: Դիմաքանդակները, և՛ իրականի, և՛ երևակայականի հանրագումար են:
Երբ քանդակը պատկերասրահում է, մեր ուշադրությունը կենտրոնանում է ուժեղ տեսողական ներգրավվածության շնորհիվ: Տարբեր ժամանակ տարբեր է եղել քանդակի հանրային ընկալումը: Պաբլո Պիկասոյի կարծիքով քանդակագործությունը խելքի արվեստ է, քանզի նյութը, որով ստացվում է քանդակը, ունի երկակի իմաստ: Այս պարագայում կավը ունի կենսական նշանակություն և որոշակի առումով զուգահեռվում է կյանքի հետ: Քանդակագործության համար կավը նյութ է, բայց մյուս կողմից՝ ունի փաստական նշանակություն ՝ ինչպես նաև դիմանկարը, որը արտահայտում է մարդու ներքին վիճակը: Նույնն էլ իրական կյանքում է՝այն ապրում ես , բայց ապրածդ փոխել չես կարող, քանի որ այն դեմքի վրա դրոշմում է կնճիռներ, ապրածի շերտեր, որոնք փորձել են բացահայտել և ներկայացնել քանդակագործ-ուսանողները:


















 




Անի Ազարյան, արվեստաբանության բաժնի
մագիստրատուրա 2-րդ կուրս