12/12/2019
HGPAGM
Դեկտեմբերի 11 -ին,ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց «Մեր ժամանակակիցները» խորագրով դիմաքանդակների ցուցահանդես:
12/01/2019
HGPAGM
Նոյեմբերի 25-ին՝ Բաուհաուզի հարյուրամյակի շրջանակներում, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց «Բաուհաուզի կանայք» խորագրով
11/25/2019
HGPAGM
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Արվեստի նորարարական կենտրոնը կատարում է ընդունելություն 6-15 տարեկանների համար:
11/09/2019
HGPAGM
Արվեստաբանները կրկին անգամ ուղևորվեցին
ուսումասիրելու Շիրակի մարզի պատմամշակութային վայրերն ու ճարտարապետական հուշարձանները:
Այս անգամ՝ նշանակետ էր ընտրվել Հառիճի վանական համալիրը, Արթիկի Մեծ և Արթիկի Փոքր
եկեղեցիները:
Ուսանողները բացօթյա դասի ընթացքում բացի յուրացված նյութից անմիջական կերպով, իրենց սեփական աչքերով ծանոթացան
և ուսումնասիրեցին միաջնադարյան հայկական ճարտարապետությանը բնորոշ շինությունները,
եկեղեցիների տիպերն ու ոճային առանձնահատկությունները:
Առաջին կանգառը 7-13 դարում կառուցված
Հառիճի վանական համալիրն էր կամ Ղփչաղավանքը: Ինչպես գիտենք՝ վանքի գլխավոր եկեղեցին
Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով կառուցված խաչաձև-գմբեթավոր մեծաչափ շինությունն
է /13-րդ դար/, իսկ հնագույն շինությունը
5-րդ դ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է: Հառիճավանքը հայտնի է նաև իր
շուրջը հյուսված լեգենդներով, որի մասին պատմեցին նաև տեղացիները:
Հաջորդ վայրը, որ այցելեցինք Արթիկ քաղաքն
էր, որտեղ գտնվում են հայ ճարտարապետության
հայտնի մյուս երկու եկեղեցիները՝ խաչաձև հատակագծով
Սբ. Գևորգը կամ Գրիգոր Լուսավորիչ /7-րդ դար/
և բազիլիկ-կենտրոնագմբեթ Սբ. Մարինե կամ Աստվածածինը /5-րդ դար/ և ավելի ուշ շրջանի
գերեզմանոց դամբարանները, յուրահատուկ խաչքարերով:
Հարևանությամբ գտնվող երկու եկեղեցիներն էլ կիսավեր
վիճակում են գտնվում: Այստեղ՝ հնարավորություն
ընձեռնվեց ուսումնասիրել եկեղեցիների ճարտարապետական տարրերն ու շինարվեստը, քանի որ
ակնհայտ երևում էին բոլոր դետալները: Պետք է նշել, որ 5-րդ դարի եկեղեցու տարածքում
պեղումներ էին իրականացվել:
Եկեղեցու շրջակայքում դամբարաններ են: Հիմնականում քրիստոնեական թաղումներ են կատարվել:
Հնագետների ենթադրություններով՝ քահանաներ
են եղել, որոնց հուղարկավորել են եկեղեցու տարածքում:Հնավայրի վերին մշակութային շերտը
թվագրվում է 1800-ականներին: Այդ ժամանակաշրջանի գտածոն թոնիրն է ու եկեղեցու ջրատար
համակարգը: Կավե խողովակաշարը Արթիկի սարերի բնական աղբյուրների ջուրը հասցրել է եկեղեցուն
ու հարակից կացարաններին: /1/
Գյուղացիների խոսքերով՝ տարածքի հետագա
ուսումանսիրություններն ու եկեղեցու վերանորոգումը նախատեսվում է ապագայում, իսկ մեր՝ արվեստաբանների բացահայտումները՝ շարունակվելու
են նաև առաջիկայում:




10/23/2019
HGPAGM
«Գործվածքների ոճավորում»
Հոկտեմբերի 22 -ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Գործվածքների ոճավորում» խորագիրը կրող ցուցահանդես, որը կազմակերպել են
10/17/2019
HGPAGM
10/01/2019
HGPAGM
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի ուսանողներով, նույն բաժնի դասախոս՝ Գայանե Պապիկյանի ուղեկցությամբ, հայ արվեստ և հայ ճարտարապետության պատմություն առարկաների դասերը որոշեցինք անցկացնել Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում, բացահայտելով և հետազոտելով տարածքը: Կարող է հարց առաջանալ ինչո ՞ւ հենց Հոռոմ: Պատասխանը պարզ է, քանի որ հնավայրի հետազոտություն-ները ցույց են տվել, որ այս տարածքում էնեոլիթյան բնակատեղի կամ բերդաքաղաք է եղել: |
|
|
|
|
|
|
|
Հոռոմ (Օրոմ), գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Տները տուֆակերտ են, թեք տանիքով:
Առաջին կանգառը՝ 1861թ.-ին կառուված սուրբ Հռիփսիմե երկնավ բազիլիկ տիպի եկեղեցին էր:
|
|
|
|
Դռնից արդեն պարզ էր, թե ուր ենք մտնում: Առաջին հայացքից նկատեցինք ամբողջովին փլուզված տանիքը: Սակայն ինչն է ապշեցնող: Եկեղեցու պատերը շարված են տարբեր չափսերի քարերից: Շինության ստորին հատվածը շարված է խոշոր քարերով, որքան վերև է բարձրանում, քարերի չափսերը դառում են ավելի փոքր: Եկեղեցին հիմնականում կառուցված է կարմիր տուֆով, որը բնորոշ է տվյալ բնակավայրին:
|
|
|
|
Վստահաբար այն կրել է բավականին շատ արհավիրքներ, որը վկայում է երկու կողային մասից երևացեղ ճաքերը՝ մասամբ վերանորոգված:
Եկեղեցու տակ հայտնաբերվել է ավելի հին եկեղեցի: Կարծես եկեղեցին անցել է դարերի հորձանութով և մինչև վերջ չէր էլ կառուցվել, կամ գուցե այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում:
Շրջանցելով կամարներն ու սյուները հասանք դեպի խուց տանող անցուղիներով և բարձրացանք ավանդատան երկրորդ հարկ, որտեղ կար մեկ լուսամուտ: Պատերն էլ բավականաչափ ամուր էին մնացել:
Խորհրդանշական էր նաև եկեղեցու բակում ապրող շունը, կարծես թե եկեղեցու պահապանը լիներ:
Հաջորդ կանգառը «Թուխ Մանուկ» մատուռն էր: Այն գտնվում է գյուղի ծայրամասում՝ գերեզմանատան միջին հատվածում: Շինությունն աչքի ընկավ փոքրիկ, տանիքի վրա գտնվող երկաթե խաչով: Մատուռը փոքրաչափ էր, այն համարվում է սուրբ և բուժիչ, կան նաև ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ «Թուխ Մանուկ» սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: «Թուխ Մանուկ» մատուռներ կան նաև Հայաստանի մյուս մարզերում: Գեղարքունիկի մարզի՝ Վարդենիկ գյուղում, Մարտունի՝ Գոմերի մոտի Ս. Գևորգ-Թուխ Մանուկ, Գեղհովիտի Թուխ Մանուկ, Լիճքի Թուխ Մանուկ, Ներքին Գետաշենի Թուխ Մանուկ, Կարմիր գյուղի Թուխ Մանուկ, Շիրակի մարզում՝ Կաքավասարի Թուխ մանուկ մատուռ և այլն:
|
|
|
|
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Թուխ Մանուկ մատուռի պատերը ներսից երկշերտ էին: Պարզ էր, որ այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում: Նկատեցինք երկու շերտ, ներսից երևում էր տուֆով վերականգնված հատված, իսկ մյուս շերտը ուներ կիկլոպյան կառուցվածք: Հատակը պատված էր տապանաքարերով, որոնց վրա հստակ երևում էին խաչերը: Պատերն էլ զարդարված էին ձեռագործ աշխատանքներով, սրբապատկերներո, որոնք նվիրաբերել էին այցելուները:
Իհարկե մեկ օրում անհնար էր բացահայտել Հոռոմը ամբողջությամբ, սակայն սա էլ բավական էր որոշակի պատկերացում կազմելու համար, թե որքան հնամենի բնակատեղիներ ունի փոքրիկ Հայաստանը:































