«Գործվածքների ոճավորում»
Հոկտեմբերի 22 -ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Գործվածքների ոճավորում» խորագիրը կրող ցուցահանդես, որը կազմակերպել են
հագուստի մոդելավորում բաժնի 3-րդ կուրսի ուսանողները, դասախոս` Տաթև Հարթենյանի ղեկավորությամբ:
Ուսանողները հիմնականում ոգեշնչվել են իրենց շրջապատող աշխարհից՝ իրերից, առարկաներից և փորձել դրանցից ստանալ
կրկնվող պատկերներ:
Նախշերը ամենուր ուղեկցում են մեզ: Գործվածքային ոճավորումները կարող են ծառայել որպես հումք պաստառների ձևավորման և հագուստի համար գործվածքների արտադրության մեջ:
Ուսանողների աշխատանքները գեղարվեստական պատկերների հատուկ աշխարհ են, որոնք ստեղծվել են նրանց կողմից և պետք է զարդարեն մեր առօրյան և կենցաղը:
Ցուցադրության գաղափարը առաջացել է դեռևս առաջին կուրսում և ստացել շարունակական բնույթ:
Ուսումնասիրելով յուրաքանչյուր նախշ ՝ մենք հաճախ պարզապես հիանում ենք գեղեցկությամբ՝ չտեսնելով դրանում ներդրված իմաստաբանական նշանակությունը: Իրականում, զարդանախշերը կրում են խորը իմաստ: Դրանք նման են հին գրերի, որոնք կարելի է կարդալ, ինչպես մի գիրք, որը պատմում է տվյալ ժողովրդի կյանքի, կենցաղի և մշակույթի մասին:
Յուրաքանչյուր ուսանողի աշխատանքում կարելի է գտնել ապագա մոդելավորողի ոճը, միտքը, որը արտահայտված է յուրօրինակ ձեռագրով:
10
|
1
|