Հարգելի դիմորդներ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական
ծրագրով 2020‑2021 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերը ընդունվելու են առցանց, Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված dimord.am կայքէջի միջոցով, մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դիմում-հայտի լրացման ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Քննության կազմակերպման  համար 1500 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայիԳյումրու մասնաճյուղի բանկային հաշվին՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ -11802101663900: 
Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի՝
🔼դիմորդի անունը և ազգանունը,
🔼նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:


Ներբուհական ընդունելության քննությունների առաջադրանքներին և գնահատման չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի կայքի ԴԻՄՈՐԴ բաժնում:

Ձեր հարցերը կարող եք հղել ընդունող հանձնաժողովին՝ dimord@safa.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Ն․Անանյանին հետևյալ հեռախոսահամարին (+374) 093-62-59-91 ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերին ժ/10։00-ից մինչև 17։00-ն: