ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կատարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ բաժիններում

1.Քանդակագործություն
2.Գրաֆիկա
3.Հագուստի մոդելավորում
4.Դիզայն
5.Դեկորատիվ Կիրառական արվեստ
6.Գեղանկարչություն
7.Արվեստաբանություն


🔻ՀԳՊԱ ԵՎ ՀԳՊԱ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ  ՑԱՆԿ 


🔻Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով 2023/2024 ուսումնական տարվա ներբուհական ընդունելության քննությունների առաջադրանքները և գնահատման չափանիշները

✅ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ
Բակալավրի կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.
➡️Ս/թ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է։
Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կարող եք գտնել վերոնշյալ կայքում:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
🔴Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500-ական դրամ յուրաքանչյուր քննության համար) պետք է մուծեն ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հաշվեհամարին։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ Գյումրու մասնաճյուղ
ՀՀ, ք. Գյումրի, Անկախության 1
հ/հ 11802101663900, ԱյԴի բանկ ՓԲԸ
ՀՎՀՀ 01505555
🔴Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.
դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը;
մասնագիտությունը;
նպատակը դաշտում նշել ընդունելության քննությունների վճար։
Ներբուհական քննությունների վճարից ազատվում են․
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք;
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները;
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները;
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
➡️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 093625991 հեռ., Ա.Անանյան /ՀԳՊԱ ԳՄ Ուսումնական մասի վարիչ/։

Ընդունելության հետ առնչվող հարցերի համար կարող եք նաև գրել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝  https://www.facebook.com/FineArtsAcademyOfGyumri/ :



🔻Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության քննությունների անցկացման կարգ

Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը մշակված է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. դեկտեմբերի 6-ի № 1193 – Ն հրամանի հավելված՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը:

2. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) մագիստրատուրայի ընդունելության ընթացակարգը և պայմանները:

3. ՀԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարող են շարունակել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող անձինք:

4. ՀԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարելի է շարունակել «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա», «Արվեստաբանություն», «Դիզայն», «Ինտերիերի դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Հագուստի մոդելավորում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտություններով։

 Փաստաթղթերի ընդունումը

5. Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով․․․»




Սիրով սպասում ենք ․
ՀՀ ք․Գյումրի Անկախության հրապարակ թիվ 1 շենք,3-րդ հարկ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
Գյումրու մասնաշենք .





 
ՀԳՊԱ ԳՄ-ի ընդունելության հանձնաժողով՝
 Ք.Գյումրի Անկախության հր. 1,
 3-րդ հարկ 411 աշխատասենյակ .