Սույն թվականի հունիսի 21-ին տեղի ունեցավ Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին հետևյալ կարգերը.
- ԵԳՊԱ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ներքին քննությունների անցկացման կարգ
- ԵԳՊԱ ուսանողների շարժունության կարգ
- ԵԳՊԱ ստորաբաժանումների տարեկան գործունեության պլանավորման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման կարգ
- ԵԳՊԱ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման արդյունքների բողոքարկման ընթացակարգ
- ԵԳՊԱ Միջազգայնացման ռազմավարություն:
Տպագրության երաշխավորվեցին ակադեմիայի դիզայնի, ինչպես նաև համակարգչային գեղարվեստական նախագծման,կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման ամբիոնների դասախոսներ Էդվարդ Ամիրբեկյանի և Ռուզաննա Հարոյանի ուսումնա-մեթոդական ձեռնարկները:
Գիտական խորհուրդը պրոֆեսորի գիտական կոչում շնորհեց Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Մանուկյանին, դոցենտի գիտական կոչում՝ արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանին, համակարգչային գեղարվեստական նախագծման, կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս Մանե Դավիդովային:
Քննարկվեց և հաստատվեց ակադեմիայի ասպիրանտ Ելենա Այդինյանի թեկնածուական ատենախոսության թեման և գիտական ղեկավարը:
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ՝ YAFA.AM