Ներկայացնում ենք ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի,  գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ավարտական դիպլոմային աշխատանքը, որը մեծ հավանության արժանացավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր` Արամ Իսաբեկյանի կողմից.

Օգտագործված են Adobe Illustrator, Adobe Photoshop և Camtasia Studio ծրագրերը:
Անիմացիան ճապոնական (չինական, կորեական) լեգենդի ինտերպրիտացիա է 9 պոչերով աղվեսի մասին: Մի գեղեցիկ օր կատարվում է նրա երազանքը և աղվեսը դառնում է հրաշագեղ մի աղջնակ: Նա սիրահարվում է մի տղայի: Տղան նույնպես սիրահարվում է աղջկա կերպարանքով աղվեսին, բայց տեսնելով նրա իրական կերպարը, վախից մերժում է նրա: Մերջված աղվեսը լաց է լինում և իր արցունքներց հորդառատ անձրև է տեղում: Անձրևը համոզում է տղային, որ պետք չէ վախենալ աղվեսից: Եվ նրանք ապրում են երկար ու երջանիկ:

"Կիթսունե" գիրք.

Գրքի ձևավորման համար օգտագործված են հին ճապոնական և չինական գրքերի նախատիպերը (ծալվածքներով):
Իլլյուստրացիայի համար օգտագործված են անիմացիայի կերպարները, կատարված Adobe Illustrator ծրագրով: 
Տեքստը գրել եմ անձամբ, օգտվելով օրիգինալ լեգենդներից:


հեղինակ, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանող` Ենգոյան Լիանա