Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացանք ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, քանդակագործ, ԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ և հոյակապ անձնավորություն` Զավեն Կոշտոյանի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք ընտանիքի և հարազատների հետ միասին: Խորին ցավակցություն ենք հայտնում հարազատներին, մերձավորներին և Զավեն Կոշտոյանի տաղանդի բազմահազարանոց երկրպագուներին.