Գույներ, երանգավորումներ, գիծ, ձև, ոճավորումներ․ այս ամենի ճիշտ համադրումից ստեղծվում է ոճը։ Իսկ յուրաքանչյուր ոճ ունի իր ուրույն գունապնակը։ Հենց նշված բաղադրիչներն են, որ հատկապես շեշտադրված են <<Ոճերի գունապնակ>> ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին ներկայացված են բատիկաներ, թղթի վրա կատարված կոմպոզիցիա, դեկորատիվ ոճավորված աշխատանքներ։ Բատիկան նկարազարդումն է կտորի՝ հիմնականում մետաքսի, շիֆոնի վրա։ Հատուկ նախատեսված ներկերը տարածելով կտորի վրա՝ ստացել են նախշեր, ուրվագծեր, տարբեր պատկերներ։ Բատիկա տեխնիկան թույլ է տալիս ստեղծագործողին աշխատել բարդ, հաճախ անհնազանդ թվացող կտորների հետ։ Ստեղծագործողն իր մասնագիտական հմտությունների շնորհիվ հեշտությամբ կարողանում է կտորի վրա դաջել իր զգացողություններն ու ապրումները։ Բազում հնարքների և տեխնոլոգիական մոտեցումների շնորհիվ ստեղծագործողը ստանում է անկրկնելի արտահայտչամիջոցներ։ Կտորը ցուցադրում է ջրի թափանցիկությունը, բնության շունչը և երկրաչափական գունավորումների խորությունը։ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների, ամբիոնի վարիչ Մարգարիտա Աթոյանի և նույն բաժնի դասախոսներ Տաթև Հարթենյանի ու Քնարիկ Միքայելյանի կողմիցկազմակերպված ցուցահանդեսում ներկայացվող բատիկաները դրա վառ ապացույցն են։ Թղի վրա նկարա զարդված աշխատանքները տարբեր զարդանախշերի համադրություններ են ՝ երկրաչափական, կենդանական, բուսական զարդամոտիվներով, վերացական ձևերով կազմակերպված։ Դրանք դիտվում են մի կողմից՝ որպես կտորների կամ շորերի առանձին մասաերի ոճավորված հատվածներ, դետալներ, իսկ մյուս կողմից՝ նաև որպես դեկորատիվ կոմպոզիցիաներ կամ աբստրակտ նկարներ։ Դրանք ևս բազմագույն են,բազմաձև։ Ճիշտ համադրություններն ու չևավոճային լուծումները իհարկե մոդելավորմանը բնորոշ հմտություն է ցուցադրվող աշխատանքներում։
Տեքստը՝ արվեստաբան Գայանե Պապիկյանի Ցուցահանդեսը ամբողջությամբ այստեղ ⏯
Այսօր` 21,02,2018թ-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կայացավ <<Ռեֆերատ -2017>> ցուցահանդես -մրցույթ: Էգեյան մշակույթ, Մոնա Լիզա, Լեոնարդո Դա Վինչի, Եգիպտական բուրգեր:
Այս ամենին անրադարձել է ՑԱՅԳ Մարզային հեռուստաընկերությունը:
<<Ռեֆերատ -2017>> ցուցահանդես -մրցույթի ցուցանմուշները դիտելու համար սեղմեք անցման նշանը ⏯
Նոյեբերի 26-30-ը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում անդադար փոքր «իրարանցում» էր: «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանը անցկացրեց քանդակագործության միջազգային սիմպոզիում: Արդեն երեք անգամ է, ինչ տարբեր երկրներից Գյումրի են ժամանում և այս քաղաքում են իրականացնում քանդակագործության փառատոն: Այս տարի
սիմպոզիումն ուներ «Վերելք» խորագիրը: Ի տարբերություն մյուս տարիների, երբ քանդակագործներն աշխատում էին բացօթյա տարածքներում, ստեղծելով քաղաքային քանդակներ, այս անգամ որոշվեց ամբողջ սիմպոզիումն անցկացնել նախագծի աջակից ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում: Քանի որ այս տարի լրանում է ակադեմիայի 20-ամյակը, բուհում անցկացվող միջոցառումները նվիրվում են այդ հոբելյանին:
Բացման արարողությունը տեղի ունեցավ Արվեստների ակադեմիայի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու փոխքաղաքապետը, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն և սիմոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանը, Գյումրու մշակույթի վարչության պետը, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գարիկ Մանուկյանը: Մի քանի օրերի ընթացքում ակադեմիայի նկուղային հարկում, որտեղ գտնվում են քանդակագործության արվեստանոցները, Զավեն Կոշտոյանի անվան արվեստանոցում յոթ երկրներից ժամանած 13 քանդակագործ-արվեստագետներ ջանադրաբար աշխատում էին՝ ստեղծելով ոճային և գաղափարային տարբեր ընդգրկում ունեցող փոքրաչափ գործեր: Այդ ընթացքում, երբ քանդակագործներն արարում էին նկուղում, արդեն
շենքի տանիքային մասում՝ բուհի «Վիեննայի ակումբում», իրենց զեկուցումներով հանդես եկան նույն յոթ երկրների 15 արվեստաբան ներկայացուցիչները: Մասնակիցները ժամանել էին հետխորհրդային տարածաշրջանի տարբեր երկրներից՝ Բելառուս, Տաջիկստան, Մոլդովա, Կիրգիզիա, Ուզբեկստան, Ղազախստան և, բնականաբար, Հայաստանի երկու քաղաքներից՝ Երևանից և Գյումրուց: Արվեստաբան մասնակիցների մեծ մասը հիմնականում իր երկրի արվեստի ակադեմիայի կամ ինստիտուտների դասախոսներ էին: Գյումրիից որպես արվեստաբան իրենց մասնակցությունը ցուցաբերեցին և զեկուցումներով հանդես եկան բուհի դասախոսները՝ հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանը և Գայանե Պապիկյանը:
Զեկուցումների թեմատիկան ևս նվիրված էր հետխորհրդային շրջանի և անկախության համատեքստում եղած մոնումենտալ կամ քաղաքային քանդակներին, խորհրդային և ժամանակակից քանդակագործությանը: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկիրը, երկրի արվեստային իրականությունն ու մշակույթը: Արվեստաբանական վերլուծությունների և մեկնաբանությունների ներքո շոշափվեցին և քննարկվեցին բազմաթիվ թեմաներ՝ կապված խորհրդային միության ռեժիմի ներքո ստեղծված արվեստի, մասնավորապես մոնումենտալ քանդակների գաղափարային, ոճային, իմաստային նշանակությունների հետ, այնուհետև խոսք՝ անկախություն ստացած երկրներում և քաղաքներում խորհրդային միությունից մնացած «վերապրուկ» քանդակների ապամոնտաժման հարցերի շուրջ, և, ի վերջո, հետխորհրդային երկրներում ժամանակակից արվեստի և քանդակագործության նոր տենդենցների և մոտեցումների մասին:
Թեմաները բազմազան էին, բազմաքննելի, ընթացքում բացահայտվեցին շատ և շատ ճշմարտություններ՝ կապված խորհրդային պետականության համատեքստում եղած երկրների մտածելակերպի, մշակութային հայացքների ու արվեստային բարքերի հետ: Ռուսերեն լեզվով զեկուցումների ընթերցումից զատ, տիրում էր նաև դիսկուրսիվ մթնոլորտ: Արվեստաբանների միջև տեղի ունեցավ փորձի և մտքերի փախանակություն, զուգահեռների անցկացում, միջմշակութային խնդիրներին վերաբերող հարցադրումներ: Պետք է նշել, որ սա առաջին տարին է, երբ սիմպոզիումի շրջանակներում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին արվեստաբանները, ինչն այս նախագծի կարևորագույն կետերից մեկը կարելի է համարել: Նախագծի գաղափարային հանգուցալուծումը եղավ ցուցահանդեսը:
Ակադեմիայի ցուցասրահում սիմպոզիումի վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, արդեն ցուցադրվեցին այն աշխատանքները, որ արել էին քանդակագործները՝ համագործակցելով արվեստաբանների և բուհի դասախոսների (քանդակագործ Ալբերտ Վարդանյանի) հետ: Կարևոր էր նաև այն, որ Հայաստանի կողմից մասնակցեցին բուհի քանդակագործության բաժնի մի քանի ուսանողներ: Փոքրաչափ քանդակներն ունեին տարբեր հղացքներ, թեմաներ և տարբերվող ոճային մոտեցումներ: Քանդակների էքսպոզիցիան լրացրեց արվեստաբանների կողմից իրենց երկրները ներկայացրած քանդակների լուսանկարների շարքերը:
Պետք է նշել նաև, որ քանդակների ցուցադրությունը համընկավ ակադեմիայի ուսանող Ռաֆայել Ղայֆաջյանի ճեպանկարային աշխատանքների ցուցադրման հետ: Ռաֆայելի ճեպանկարները համահունչ կերպով փոխլրացրեցին ցուցասրահի տարածքն ու լուծվեցին քանդակային ցուցանմուշների հետ: Նախագծի ամբողջ ընթացքում աշխատում էին երկու լրագրող մասնակիցներ ևս, որոնք եկել էին նախագիծը լուսաբանելու նպատակով: Ցուցահանդեսի ժամանակ սիմպոզիումի բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր ու հուշանվերներ:
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկով: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ցուցադրել ուսանողների ամառային դիլիջանյան պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքները: Սակայն այս անգամ ցուցահանդեսները, որոնք հերթականությամբ ներկայացնում են ամբիոնները, հոբելյանական են:
Նոյեմբերի 7-ին ակադեմիայի ցուցասրահում այդ շարքից ցուցադրվեցին գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Բնության մեջ, բնության հետ» խորագիրը:
Ուսանողներն այս անգամ ևս փորձել են դուրս գալ լսարանային սահմաններից և
հաղորդակցվել բնության հետ՝ լինելով բնության մեջ: Պլեներային՝ բացօթյա նկարելաեղանակով կատարված աշխատանքներն աչքի ընկան իրենց առանձնահատկություններով: Նրանք ընտրել էին տարբեր դիտակետեր, տարբեր միջավայրեր: Ամեն մի ուսանող փորձել էր ուսումնասիրել դիլիջանյան բնությունը, ինչպես նաև ֆիքսել ոչ ավանդական պատկերներ կամ մանրամասներ՝ արդեն Գյումրու քաղաքային տեսարաններից:
Գրաֆիկային հատուկ տեխնիկաների միջոցով (ջրաներկ, մատիտ, գրիչ, խառը տեխնիկա, անգամ փորձ էր արվել օգտագործել յուղաներկ), ուսանողները փորձել են նոր ձևերով և կատարողական պրակտիկայով հանդես գալ: Դրանցից յուրաքանչյուր գործը ինքնատիպ էր յուրովի:
2016թ. ապրիլի 2-6-ըմարտականհերթապահությունանցածուսանողներըկարողենդիմելՀԵՀ-ինուսմանվարձիփոխհատուցմանհամար
2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• 3։4 չափսի լուսանկար
• զինվորական գրքույկի պատճենը
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։
Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։
Այլ հարցերի համար զանգահարել 010567922: