1988 թվականի Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրվեց ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը ,որը բեկումնային դեր ունեցավ
առանձնահատուկ կոլորիտ ունեցող քաղաքի համար և հանդիսացավ որպես արտթերապիա քաղաքի կյանքում՝փորձելով մշակութային ճիշտ ռազմավարության կիրառմամբ ամոքել աղետի հասցրած վերքերը: ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին ,ժամը 12:00-ին ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում տեղի կունենա Գյումրիում իրականացրած <<Դոմիկ >>սոցիալ-կրթական արվեստային նախագծի շնորհանդեսը :
 Նախագիծը ներկայացվել է Բեռլին քաղաքում տեղի ունեցած ,,Coordinate System:The Urban Art Platform of Easterm Europe ,,միջազգային կոնֆերանսի: <<Դոմիկ>>արվեստային նախագծի իրականացման նպատակներից է ժամանակակից
արվեստի միջոցով փորձել Շիրակի մարզի հետսովետական և հետերկրաշարժյան ներկա իրավիճակում գտնվող քաղաքների և գյուղերի սոցիալ-կրթական-հոգեբանական ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել:
ԴՈՄԻԿ Ժամանակավոր կեցության համար նախատեսված տնակները Գյումրիում, սկսած
1988 թվականից ,վերածվել են տարիների ընթացքում աստիճանաբար կազմավորվող ինքնության. այդ գործընթացը քաղաքին անծանոթ էքսպերիմենտ էր, որը շարունակվում է մինչ այսօր էլ՝ գոյատևման կացարանների ժամանակավոր լինելը վերափոխելով դոմիկներում  ապրելու երկարատև, համարյա մշտական լինելու բնույթի: Եվ այս վերափոխման պրոցեսը,  շարունակվելով առարկայական մակարդակում և մարդկանց գիտակցության մեջ, ընդլայնել է իր  աղափարական սահմանները .<<դոմիկը>> հայ իրականության մեջ վերջին ժամանակշրջանում դարձել է նորաստեղծ տերմին ,որը մի կողմից կարելի է ընկալել որպես սոցիալ-տնտեսական ճգնաժամը և նրանից հաճախ բխող աղքատութունը ֆիքսող բովանդակություն , մյուս կողմից կարելի է և պարտադիր է այն ասոցացնել բողոքի հետ ,որը աշխարհում լինելու կերպ է ,համակերպման մերժում և հասարակական աշխարհի կերտմանը ներգրավելու փորձ: Մի կողմից դոմիկային իրականությունից ազատվելը սոցիալ-տնտեսական ճգնաժամից ազատվելն է,նաև գիտակցության թերապիայի ենթարկելը ,մյուս կողմից դոմիկային իրականությունը բացառիկ և յուրօրինակ երևույթ է քաղաքի գիտակցության մեջ` Գյումրին աշխարհից մեկուսացնող:Գյումրու մեկուսացումը ամբողջ աշխարհից և նրա եզակիության գիտակցումը պետք է դիտարկել որպես ինքնաճանաչման,ինքնատիրապետման և արդյունքում իրականում մենակ չմնալու և լիարժեք փոխհարաբերություններ զարգացնելու նախապայման; Պետք է մնեմոնիային քաղաքականության մոռանալ-հիշելու բևեռացումը կենտրոնացնել հենց այս երևույթի վրա ,այլ ոչ անկումնային զգացողություններին տրվելու:
ԱՐԴՅՈւՆՔ
Հետագայում կեցության համար շահարկումից դուրս եկած ,ապամոնտաժված տնակներից/
նաև նախագծին մասնակցող արվեստագետների միջամտությամբ արվեստայնացված տնակներից/ նախատեսվում է ստեղծել ժամանակակից արվեստի կրթարան-թանգարան,որի գլխավոր նպատակն է լինելու արվեստի միջոցով մարդկանց սոցիալ -կրթական, հոգեբանական և առհասարակ հիմնական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելը : Ակնկալվում է Գյումրիում ունենալ այնպիսի թանգարանի օրինակ ,որտեղ ըստ Դերիդայի մեկնաբանությամբ է արխիվացվելու , այսինքն՝ գերկարևորվելու մար դն՝ իր խնդիրներով հանդերձ:




Շնորհանդեսի կազմակերպիչ
 ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ