Մայր բուհի և մասնաճյուղի
հարգելի' աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական
կազմ, սիրելի' ուսանողներ և ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով, որ 2018 թվականը լինի հավատարմության, առողջության, հաջողության, երջանիկ վերթևումների, միայն վերսլաց արարումների և ստեղծագործական բուռն ձեռքբերումների տարի:

2017 թվականը մեզ համար
նորություններով և անակնկալներով էր լի, մեր առջև դրված խնդիրներին տրվեցին անհրաժեշտ
լուծումներ։ Ճիշտ է, ինչ-ինչ բաներ հավանական է չենք հասցրել ավարտին, բայց ցանկանում
եմ, որ այս տարի թիմային սրտացավ աշխատանքի
շնորհիվ լրացնենք այն բոլոր բացերը, որոնք ունեցել ենք անցնող տարում, և նոր' 2018
թվականին աշխատենք հանուն հայ ժողովրդի, հայ մշակույթի ու կրթության զարգացման:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ
ծնունդ:
Հարգանքներով՝ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար, պրոֆեսոր Գարիկ Մանուկյան