Հասյաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանումը հայտարարում է Գյումրու՝ ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման 20-ամյակին նվիրված
առաջիկա հանդիսությունների տարբերանիշի ՝լոգոյի մրցույթ: Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
•արտահայտեն ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման 20-րդ տարելիցի ընթացքում     Գյումրու ստորաբաժանումի գործունեության նպատակները և առաքելությունը
• ունենան պարզ լուծումներ : Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ TIFF,JPEG,PSD, նկարի որակը՝ ոչ պակաս քան 300dpi. :
 Լավագույն աշխատանքների համար սահմանված է խրախուսական մրցանակ,պատվոգիր ։ Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ նոյեմբերի 25-ը` : Հայտարավել է 2-րդ փուլ, որի վերջնաժամկետն է սույն թվ. դեկտեբերի 8-ը:
Մանրամասների համար գրել հետևյալ հասցեներով՝ egpa1@mail.ru և  www.facebook.com/GyumruGexarvestiAkademia/, կամ egpagm1@gmail.com էլեկտրոնային հասցեին:
 Հանձնաժողովի հավանությանն արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը ,և այդ խորհրդանիշի հեղինակի անուն ,ազգանունը կտեղադրվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփող պատկերագրքի անվանաթերթում, ամբողջ տարվա ընթացքում կտեղադրվեն ստորաբաժանմանը պատկանող կայքերում և էլ.հասցեներում գործող անվանական էջերում։ Մրցույթի ընթացքին կարելի է հետևել ՀԳՊԱ-ի ֆեյսբուքյան էջում:



Հարգանքներով ՝
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանում.
ք.Գյումրի, Անկախության հրապարակ 1 շենք, 3-րդ հարկ , հեռ. +374 312 56556, ինդեքս 3101, էլ.փոստ egpa1@mail.ru, egpagm1@gmail.com, կայք  hgpa-gyumri.blogspot.am