Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ տպագրվել ու ընթերցողի դատին է հանձնվել ուշագրավ մի աշխատանք`հայ գեղանկարիչ, ազատամարտիկ Փանոս
Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» խորագիրը կրող հուշագրությունը, որը խմբագրել և տպագրության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր Երվանդ Տեր-Խաչատրյանը, ով «75-ամյա լռությունից հանել ու ընծայում է մեզ ժամանակի ու հանճարի վավերագիրը»: 1938 թվականին, երբ Թերլեմեզյանը վատառողջ էր և չէր կարող այլևս նկարել, որոշում է իր փոթորկալից կյանքի վերհուշը հանձնել թղթին՝ բացելով հիշողությունների հորձանուտը ու փորձելով գտնել իրեն տանջող հարցերի պատասխանները: Եվ ահա մեր աչքի առջև հյուլե առ հյուլե շարվում է հիշողությունների շղթան, որն սկսվում է մանկությունից, հայրենի օջախի նկարագրությունից և ավարտվում Վանի ինքնապաշտպանական կռիվներով: Նկարիչը
մեծ խնամքով է վերաբերվում իր հայրենի Վանի ամեն մի եկեղեցու ու հնավայրի նկարագրությանը`իր հիշողության խորքերից հանելով ու մեզ փոխանցելով կորուսյալ հայրենիքի չքնաղ պատկերը: «Ահա մեր առջև բացվում է Այգեստանում գտնվող Հանկույսների ձորի պատկերը` ուրարտական շրջանի գաղտնիքներով ու գանձերով, փոքր-ինչ հեռու` Ագռավաց գյուղի մոտ, Մհերի դուռն է` վեհ ու մեզ խորհրդավոր գեղեցկությամբ, ավելի հեռու`Սուրբ Խաչի բլուրները, որոնք թավշանման կանաչով պատված ու նորապսակ հարսների պես ծալապատիկ բազմած էին հարյուրերանգ ծաղիկներով վառ մարգագետինների վրա, որոնց մեջ գներբուկ, կակաչ և մանուշակը նրբորեն սարսռում էին`նրանց տակից զլզլացող սառնորակ ջրերից»: /էջ 30 / Թերլեմեզյանը բառերով ասես նկարում է իր չքնաղ հայրենիքն ու կարոտով ավելացնում` «Աշխարհում`Վան, երկնքում`դրախտ»:
10 երեխաների մեջ լինելով միակ արու զավակը`Թերլեմեզյանը փոքր տարիքից
դառնում է մոր հենարանն ու ամեն կերպ աջակցում նրան ծանր կենցաղի մեջ: Նկարիչը այսպես է խոսում մոր մասին. «Մորս ձեռքներն և ոտները հողի, քարի և խոտերի հետ շփվելով, միշտ պատռտված էին, ինչպես ծարավից պապակած դաշտերը: Երեկոները նա այծի ճարպով դաղում էր այդ պատռտվածները: Նրա համառ պայքարը բնության դեմ, ինձ ներշնչող օրինակ էր հանդիսանում և իմ սերս պաշտամունքի էր փոխվում դեպի նրա անձնվեր կյանքը»:/էջ 72/
Մանկության տխուր հուշերից էր Հանկույսների ձորի վարժարանի տարիները` կապված տեր-թոդիկյան դասավանդման հետ , երբ տղան առաջին անգամ ճաշակում է կյանքի դառնությունն ու ցավը: Սակայն շուտով կենտրոնական դպրոց տեղափոխվելը նրա համար դառնում է գրագիտության ձեռբերման ու քաղաքացիական կայացման առհավատչյա :
Հուշերում կարևոր ազգագրական տեղեկություններ կան ծեսերի/ տարազի, հարսանիքի,մատաղի/, արհեստների/ ջուլհակություն, դերձակություն, ներկերի պատրաստում/մասին: Օրինակ`նկարիչը նշում է, որ վանեցիները սև գույնը ստանում էին ընկուզենու ու նռանենու տերևներից ու պտուղների կեղևներից, որոնց մեջ ձգում էին փտած երկաթի կտորներ:/էջ 57/ Անգամ ամենաաղքատիկ կեցությունում հայ կանայք չէին մոռանում գեղեցիկի մասին. «թանապուրի վրա ցանում էին չորացած դեղին նարգիզի ու կապույտ ծաղկի թերթիկներ: Այդ թերթիկները համ չունեին, այլ միայն հայկական դեկորատիվ զգայնության արտահայտությունն էին:»/էջ 70/
Ի՚ՙնչ է պատգամում մեզ Փանոս Թերլեմեզյանն իր օրինակով…Միգուցե այն, որ նկարիչը նախ և առաջ պիտի շատ սիրի իր հայրենիքը, իր կյանքն ու գործը նվիրի նրա ազատագրման գործին, լինի նախ և առաջ իր երկրի իրական քաղաքացին…
արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» խորագիրը կրող հուշագրությունը, որը խմբագրել և տպագրության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր Երվանդ Տեր-Խաչատրյանը, ով «75-ամյա լռությունից հանել ու ընծայում է մեզ ժամանակի ու հանճարի վավերագիրը»: 1938 թվականին, երբ Թերլեմեզյանը վատառողջ էր և չէր կարող այլևս նկարել, որոշում է իր փոթորկալից կյանքի վերհուշը հանձնել թղթին՝ բացելով հիշողությունների հորձանուտը ու փորձելով գտնել իրեն տանջող հարցերի պատասխանները: Եվ ահա մեր աչքի առջև հյուլե առ հյուլե շարվում է հիշողությունների շղթան, որն սկսվում է մանկությունից, հայրենի օջախի նկարագրությունից և ավարտվում Վանի ինքնապաշտպանական կռիվներով: Նկարիչը
մեծ խնամքով է վերաբերվում իր հայրենի Վանի ամեն մի եկեղեցու ու հնավայրի նկարագրությանը`իր հիշողության խորքերից հանելով ու մեզ փոխանցելով կորուսյալ հայրենիքի չքնաղ պատկերը: «Ահա մեր առջև բացվում է Այգեստանում գտնվող Հանկույսների ձորի պատկերը` ուրարտական շրջանի գաղտնիքներով ու գանձերով, փոքր-ինչ հեռու` Ագռավաց գյուղի մոտ, Մհերի դուռն է` վեհ ու մեզ խորհրդավոր գեղեցկությամբ, ավելի հեռու`Սուրբ Խաչի բլուրները, որոնք թավշանման կանաչով պատված ու նորապսակ հարսների պես ծալապատիկ բազմած էին հարյուրերանգ ծաղիկներով վառ մարգագետինների վրա, որոնց մեջ գներբուկ, կակաչ և մանուշակը նրբորեն սարսռում էին`նրանց տակից զլզլացող սառնորակ ջրերից»: /էջ 30 / Թերլեմեզյանը բառերով ասես նկարում է իր չքնաղ հայրենիքն ու կարոտով ավելացնում` «Աշխարհում`Վան, երկնքում`դրախտ»:
10 երեխաների մեջ լինելով միակ արու զավակը`Թերլեմեզյանը փոքր տարիքից
Մանկության տխուր հուշերից էր Հանկույսների ձորի վարժարանի տարիները` կապված տեր-թոդիկյան դասավանդման հետ , երբ տղան առաջին անգամ ճաշակում է կյանքի դառնությունն ու ցավը: Սակայն շուտով կենտրոնական դպրոց տեղափոխվելը նրա համար դառնում է գրագիտության ձեռբերման ու քաղաքացիական կայացման առհավատչյա :
Հուշերում կարևոր ազգագրական տեղեկություններ կան ծեսերի/ տարազի, հարսանիքի,մատաղի/, արհեստների/ ջուլհակություն, դերձակություն, ներկերի պատրաստում/մասին: Օրինակ`նկարիչը նշում է, որ վանեցիները սև գույնը ստանում էին ընկուզենու ու նռանենու տերևներից ու պտուղների կեղևներից, որոնց մեջ ձգում էին փտած երկաթի կտորներ:/էջ 57/ Անգամ ամենաաղքատիկ կեցությունում հայ կանայք չէին մոռանում գեղեցիկի մասին. «թանապուրի վրա ցանում էին չորացած դեղին նարգիզի ու կապույտ ծաղկի թերթիկներ: Այդ թերթիկները համ չունեին, այլ միայն հայկական դեկորատիվ զգայնության արտահայտությունն էին:»/էջ 70/
ՆՅՈՒԹԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ hinunor.wordpress.com/ ԿԱՅՔՈՒՄ
Արաքս Մարգարյան
Արաքս Մարգարյան
արվեստագիտության թեկնածու, դոցենտ