Ոճային տենդենցների ստեղծարարը. Քնարիկ Միքայելյան
Մարդկության պատմության ընթացքում մշակութային միջավայրում մշակված երևույթները, որոնք
ժամանակի ընթացքում փոխակերպվում են, զարգանում
հասնելով իրենց գագաթնակետին և բյուրեղանում
ձևի մեջ՝ համարվում են ոճեր: Ոճի տեսանկյունից են դիտարկվում ճարտարապետական տարրերը,
քանդակազարդերը, ազգային հագուստի նախշերն ու զարդարանքները: Արվեստի պատմության տարբեր
ժամանակներում՝ կախված տվյալ ժամանակաշրջանի համատեքստից, ձևավորվել են բնորոշ ոճերը: Ոճը
գույություն ունի ինքնին պատմական կոնտեքստում: Սակայն ոճի զգացողությունն ու ճաշակը սուբիեկտիվ
է: Հենց ճաշակի թելադրման կամ ոճային նոր տենդենցների ստեղծման հետ գործ ունի գյումրեցի
արվեստագետ Քնարիկ Միքայելյանը:
Քնարիկ Միքայելյանը ծնունդով լինելով Լենինականցի /ներկայիս Գյումրի/ նկարչուհի/ոճաբան, հագուստի մոդելավորող, գեղարվեստական ձևավորող/ կրթություն ստացել է Հայաստանից դուրս՝ ՌԴ-ում:
Սովորել և ավարտել է Սուզդալ քաղաքի գեղարվեստա-ռեստավրացիայի (վերականգնում) ուսումնարանում,ստացել է նկարիչ ձևավորողի որակավորում, ինչպես նաև Իվանովոյի տեքստիլ ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը:Սովորելու տարիներին ՌԴ-ում և դրանից հետո Գյումրիում զբաղվել է գեղարվեստական ձևավորումենրով: Օրինակ՝ ձևավորել է Սուզդալ քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումի դահլիճի բեմահարթակը:
Իվանովոյի պետական դրամատիկական թատրոնում մոդելավորել է <<Մոխրոտիկը>> ներկայացման զգեստները: Գյումրիում կատարել է ՎԱՆ հեռուստաստուդիայի <<Բարի գիշեր>> մանկական հեռուստահաղորդման գեղարվեստական ձևավորումը:
Արդեն հայրենի քաղաքում ստեղծագործական ակտիվ գործունեությանը համընթաց 2001թ.ից մինչև օրս /2020թ./ աշխատում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնում ՝ որպես կոմպոզիցիա առարկայի դասախոս: Բազմակողմանի գեղարվեստական կրթությունը հնարավորություն է տվել Միքայելյանին ընդլայնել ստեղծագործական միջավայրը, զբաղվել արվեստի տարբեր տեսակներով՝ բեմական գեղարվեստական ձևավորում, գրաֆիկա, գեղանկարչություն, հագուստի մոդելավորում: Որպես նկարչուհի՝ նրա ստեղծագործական միջոցներն ու նյութերը տարբեր են: Նա չի կենտրոնանում միայն մեկ նյութի շուրջ: Աշխատում է և՛ գեղանկարչական միջոցներով, ստեղծելով յուղաներկ կտավներ, և ՛ հաստոցային
գրաֆիկայի տեխնիկաներով ու նյութերով:
Միքայելյանի գրաֆիկական գործերը, լինեն դրանք նատյուրմորտները, քաղաքային բնանկարները կամ կոմպոզիցիաները աչքի են ընկնում իրենց պինդ գծերով և ռիթմով, գունային լուծումներով: Գործերում նկատվում է դրվագային հատվածներ, դետալայնություն, որը ընորոշ է նրա ձևավորողի մասնագիտությանը: Քաղաքային պատկերներում հիմնականում Գյումրին է, տանիքներից հատվածներ, տարբեր տեսարաններ, դրվագներ: Անգամ նատյուրմորտնեերի մեջ նկատելի են քաղաքի դռները, պատուհանները:
Նրա ստեղծած հագուստի էսքիզներում նկատվում է ուրույն ոճազգացողություն: Հագուստներում մի կողմից զգացվում է նրբաճաշակություն ու պլաստիկան, մյուս կողմից գերակշռում է գրաֆիկական մտածողությանը բնորոշ հստակությունն ու խստությունը: Նշված հատկանիշները բնորոշ են նաև տեքստիլ կոլաժներին: Դրանք ավելի դեկորատիվ են, գունային մեղմ անցումներով: Միքայելյանը լինելով Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի անդամ՝ մասնակցել է տեղային, հանրապետական, միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: Մասնակցել է Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնի ՆՓԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթներին, Գյումրու 8-րդ միջազգային փառատոնին: Ունի նաև տպագրած մասնագիտական ձեռնարկներ և հոդվածներ:
Արվեստաբան Գայանե Պապիկյան